«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ նախորդ տարի մարտի 4-ին տեղի ունեցած սպանությունների գործով դատական նիստի օրը հայտնի է: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 30-ին նշանակվել է այս գործով առաջին դատական նիստը: Գործը քննվելու է նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Փ.-ին և 1970 թ. ծնված Հայկ Շ.-ին:
Գնի շփումների համար գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի ու պաշտպանված նամակագրություն իրականացնել: «Օրինակ, հեռախոսների համար գոյություն ունի «Սիգնալ» ծրագիրը: Դեռ միանշանակ ոչ մի փաստ չկա, որ այդ ծրագիրը վերահսկվում է ինչ-որ մեկի կողմից: Օրինակ, նույն Սնոուդենն օգտվել է այդ ծրագրից»,- ասաց փարձագետը:
Լուծումը պետք է առաջարկի պետությունը, իսկ վարչարարության ամբողջ փիլիսոփայությունը կառուցված է հիմքի վրա, որ անձը պարտավոր է փաստ ներկայացնել, իսկ պետությունը պարտավոր է ապացուցել: Այս դեպքում տեղի է ունենում հակառակը՝ ստիպում են, որ վարորդն ապացույց ներկայացնի, և պետությունը սպասում է, մինչև կներկայացվի այդ ապացույցը: Եթե՝ ոչ, աշխատում է կանխավարկած՝ ուրեմն դու մեղավոր ես»:
Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Սյունիքի մարզի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը։ Նրա փոխարեն դեռ թափուր պաշտոնում ոչ մեկ չի նշանակվել։
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին‵ կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 28 շենքի հետնամասից անհետացել էր «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն:
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն` այս պահի դրությամբ Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Դատախազը հաստատել է Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է այդ դատարանի դատավոր Վարդան Աբրահամյանին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 1949 թ. ծնված Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետևի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս և գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս:
Մարտի 22-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները Փարաքար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Լատվիայի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Արամ Գաբրիելյանին:
Մարտի 22-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ACTPOS» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 18.5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Լաուրա Ղուկասյանին:
Մարտի 22-ին, ժամը 14-ին, «ԳԱԶ-32 213» մակնիշի, թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14/2 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենայի:
Փոխոստիկանապետը կփորձի տեղում հասկանալ իրավիճակը` այդ նպատակով բոլոր կողմերին նույն տեղում հավաքելով:
Մարտի 17-ին ժամը 23:03-ին, Նորագավիթ-Մասիս հատվածի կարգավորվող գծանցում «ՎԱԶ-2106» ավտոմեքենան բախվել է 1621 բեռնատար գնացքի ВЛ10 №631 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով կանոնները, շրջանցեց արդեն փակված ուղեփակոցը և՝ անտեսելով հերթապահի կարգադրությունները, հայտնվեց երկաթուղային գծերում, բեռնատար գնացքի առաջ:
«Ես սարսափելի վթարի ականատես եղա՝ նախագահն օգնեց հղի կնոջը շրջված մեքենայից դուրս բերել, երբ ավտոշարասյունը պատահաբար ականատես եղավ վթարին: Նախագահը փորձում էր օգտագործել իր մեքենայում գտնվող կրակմարիչը»,- Facebook-ում գրել է դեպքի ականատեսներից Գիգա Կիտիան:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները:
Մարտի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունում, ինչպես նաև Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած Արբաթ գյուղի բնակիչ ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Հովսեփյանն մեկ տարի առաջ էր ծառայության մեկնել:
Մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:
Մարտի 23-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում և Հայ Եկեղեցու տարբեր թեմերում:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գող են բռնել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով:
Մարտի 23-ին, ժամը 04.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խստորեն դատապարտում ենք Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնք խլեցին տասնյակ անմեղ կյանքեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: