Բաժիններ՝

Վրաստանի նախագահը հղի կնոջ է փրկել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փրկել է ավտովթարի հետևանքով տուժած հղի կնոջը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի ադմինիստրացիայի մամուլի ծառայությանը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել:

«Ես սարսափելի վթարի ականատես եղա՝ նախագահն օգնեց հղի կնոջը շրջված մեքենայից դուրս բերել, երբ ավտոշարասյունը պատահաբար ականատես եղավ վթարին: Նախագահը փորձում էր օգտագործել իր մեքենայում գտնվող կրակմարիչը»,- Facebook-ում գրել է դեպքի ականատեսներից Գիգա Կիտիան:

Նրա տվյալով՝ մեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ չսպասելով շտապօգնության ժամանմանը: Տուժել է նաև վարորդի կողքին նստած ուղևորներից մեկը:
Վրաստանի նախագահի քայլը հիացական մեկնաբանությունների է արժանացել սոցցանցի օգտատերերի շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս