Բաժիններ՝

Քիթ-կոկորդ ականջաբանը՝ ամբաստանյալի աթոռին. զինծառայողը վաղաժամկետ զորացրվել է

Ճամբարակի առողջության կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով Ճամբարակի առողջության կենտրոնում՝ որպես քիթ-կոկորդ ականջաբան, ընդգրկված լինելով Ճամբարակի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում, օժտված լինելով ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ատամնաբուժական հետազոտություն կատարելու իրավասությամբ, ցուցաբերել է պաշտոնեական անփութություն՝ պարտադիր զինծառայության զորակոչվելու համար բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով Ճամբարակի զինվորական կոմիսարիատի կողմից ուղեգրված բնակչի ատամնաշարի հետազոտություն կատարելիս, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում չի հայտնաբերել նրա մոտ առկա զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու համար հիմք հանդիսացող «Վերին և ստորին ծնոտների մասնակի երկրորդային ադենտիա/ 7 ծամիչ՝ ստորին, 3 ծամիչ՝ վերին ծնոտների վրա/, ծամողական ֆունկցիայի չափավոր խանգարումով հիվանդությունը», այլ անձնական գործում կատարել է նրա ատամնաշարի՝ որևէ պաթոլոգիա չունենալու վերաբերյալ, ինչի հիման վրա Ճամբարակի զինկոմիսարիատում հաստատվել է տղայի՝ զինծառայության համար պիտանի լինելու հանգամանքը:

Ըստ մեղադրանքի՝ տղան զորակոչվել ՀՀ ԶՈՒ, սակայն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ վաղաժամկետ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր, ինչի հետևանքով խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների գործունեության բնականոն ընթացքը, հեղինակազրկվել են զինվորական իշխանության մարմինները, տղան պաշտոնատար անձի սխալի պատճառով ներգրավվել է ռազմաիրավական հարաբերությունների մեջ և շուրջ 2 ամիս տևողությամբ ծառայել է զինված ուժերում, որով անզգուշությամբ ոտնահարվել են նրա սահմանադրական իրավունքները, իսկ պետության և հասարակության շահերին պատճառվել է էական վնաս:

Քրեական գործն ուղարկվել է դատարան, դատավորի կողմից վարույթ ընդունվել: Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս