
Նշանակումներ ԱԻՆ-ում

Մարտի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունում, ինչպես նաև Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության «Հրազդան ՋԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: