Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 17 երեխա, որոնք հոսպիտալացվել են թունավորման ախտանիշներով:
Ռուսական մամուլում վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նորվեգական սաղմոն ձկնատեսակի ներկրումը սահմանափակելու հաղորդում ներկայացնել: Ըստ այդմ, «Ռոսսելխոզնադզորը» փորձում է կանխել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից վերամշակված տեսքով նորվեգական ձկան ներմուծումը Ռուսաստան, որը Արևմուտքի դեմ պատժամիջոցներից հետո արդեն մեկ տարի է՝ հայտնվել է Կրեմլի սև ցուցակում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լուսադեմին ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրել է ցուցարարներին: Ոստիկանության հաղորդմամբ՝ ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվել թվով 48 անձինք:
Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 48 անձ: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, նրանք ազատ են արձակվել:
Նման մտադրություն մասին ավելի վաղ եւս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին. ԱԳՆ-ի առաջին հարկում գտնվող «Նոյան տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է ներկայացրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ գործարարը նեղվել է եւ գործընթացը կանգնեցրել:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.33-ին ՀՀ ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կուրթան գյուղում տուն է այրվում:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում թեև նախաքննությունը ավարտվել է, բայց մեղադրական եզրակացությունը դեռ պատրաստ չէ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականների թունավորման դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժում է Հիմնադիր խորհրդարանի անդամ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի առաջարկը՝ միանալու «Ոչ»-ի շարժմանը:
Հարգելի քաղաքացիներ, սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում գործում է նոր բաժին «ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ»:
Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Բագրևանդ, Մայակ ու Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի,
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.54-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Խարբերդ ավտոճանապարհին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքացիների շարքերում, համենայն դեպս առաջնագծերում, չի երևում Վաղինակ Շուշանյանը:
Ոստիկանությունը իր պաշտոնական հայտարարությունից հետո նվազեցրեց իր ուժերը Բաղրամյան պողոտայում։
Պարտքի դիմաց տարել էին ավտոմեքենան:
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը հնարավորություն էր տեսնելու, թե ինչ թույլ կողմերը ու բացթողումներ կան կառավարման օղակներում: Նման կարծիք սեպտեմբերի 11 –ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը:
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնահատում է գոհացուցիչ և շեշտում, որ զորավարժությունը հասել է իր նպատակին, իսկ արդյունքները մեծ են:
Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ Ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։
Այդ դուք էք փակել պողոտան, այլ ոչ թե մենք:
Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Կերպարի վրա կարելի է անվերջ աշխատել, ինչպես մոնտաժի ու ամբողջ ֆիլմի վրա։ Անընդհատ կարելի է գույներ ավելացնել, ավելի լավացնել։ Որքանով է դա ստացվել, միայն հանդիսատեսը պետք է որոշի։
Շիրակի մարզի շատ համայնքներում առաջնային խնդիր շարունակում է մնալ ոռոգման և խմելու ջուրը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես աշտարակեցու փողոցի թիվ 84 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի աշխատակիցներ Սրբուհի Գալյանը և Արթուր Նահապետյանը:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Հարություն Մկրտչյանին շտապօգնությունը Երևանի Թումանյան փողոցից տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, և վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով պառկեցրել են վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքի հիվանդասենյակում:
Այս պահին Բաղրամյան պողոտայում ոստիկանները կոչ են անում ցուցարարներին հեռանալ պողոտայից և բացել ճանապարհը երթևեկության համար: Սակայն ցուցարարները շարունակում են սնտած մնալ փողոցի մեջտեղում:
Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատն ու վազելով բարձրանում են դեպի Բաղրամյան: Նրանք նստել են փողոցի մեջտեղում: Երթևեկությունըտ դադարեցվել է: Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը լարված է:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ թեև կառավարությունը խոստացել էր ամբողջովին իր վրա վերցնել հոսանքի 7 դրամ թանկացումը, սակայն իրեն բնորոշ «կռուտիտի» տարբերակով սկսեց խաբել մարդկանց։