Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Վաղարշապատի 5-7-րդ դարի Սուրբ Գրիգորի տաճարը (Զվարթնոց), Դիլիջանի 19-20-րդ դարի «Թուֆենկյան հին Դիլիջան» համալիրը և Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը աշխարհի ավելի քան 65 երկրներից մոտ 300 հուշարձանների, շենքերի, թանգարանների, կամուրջների ցանկում են, որոնք հոկտեմբերի 23-ին և 24-ին կլուսավորվեն կապույտ գույնով:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 21 շենքի վերելակը 7-րդ հարկից վայր է ընկել և կանգ առել 1-ին և 2-րդ հարկերի միջև, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 40 շենքի բակում կնոջ դի կա:
«Արմավիր» բժշկական կենտրոնում 2015թ. ամռանը մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի տատիկը կարծում է՝ ինչ պատիժ էլ կիրառվի երեխայի մահվան մեջ մեղադրվող՝ Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը, դա ոչինչ է այն ցավի դեմ, որ իրենց ընտանիքն է ապրում:
Հայաստանում բիզնեսի պոչերը հաճախ հասնում են օֆշորային գոտիներ։ Եթե ամբողջ բիզնեսն էլ օֆշորում գրանցված չէ, ապա որևէ կերպ կապ ունի օֆշորային ինչ-որ ընկերության հետ։ Այս առումով ուշագրավ հանգամանք պարզեցինք՝ այցելելով «Ռոստելեկոմի» պաշտոնական կայք՝ հայկական և ռուսական։ Պարզվում է՝ հայկական «Ռոստելեկոմը», որը ղեկավարող ընկերությունը «Ջի էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն է, գտնվում է Կիպրոսում գրանցված մի ընկերության կազմում։
Ընդհանուր առմամբ, վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:
րեթե ամեն օր, և հատկապես ՀՀ կառավարության նիստերի օրը կառավարության շենքի շրջակաքը վեր է ածվում «ավտոստայանկայի» բարձրաստիճան ու «միջնաստիճան» չինովնիկների ծառայողական տասնյակ մեքենաների համար։
Նախ՝ մարգարեուհի կոչվելը դեռ չի նշանակում Աստծու ճշմարիտ մարգարե լինելը. սուտ մարգարեների մասին Քրիստոսի նախազգուշացնող խոսքերը մի՛ մոռացեք. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են…
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Եկեղեցին իր հստակ դիրքորոշումը չի սահմանել հիպնոսի վերաբերյալ:
Հուշարձանները պատմություն են, դրանք ոչ միայն պահպանել, այլեւ փայփայել է պետք: Վերածննդից հասած գործեր կան, եւ դրանցով մենք այսօր սովորում ենք, բայց մերօրյա քանդակները չեն պահպանվում, ջարդում ու փշրում են:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գործարանի մոտ մեքենա է այրվել և տուժած կա:
– Քրիստոնեությունը մեդիտացիայի հանդեպ ի՞նչ կարծիք ունի: – Մեդիտացիան պասիվ հոգեբանական պրոցես է, որը աստվածապաշտության հետ կապ չունի: Մեկ խոսքի անընդհատ կրկնությունը Աստծով ոգեշնչվելու պատրանք է ստեղծում: Լավագույն դեպքում այդ հոգեվիճակը կարող է բերել ապատիայի, այսինքն՝ մարդուն հուզող խնդիրների նկատմամբ հիվանդագին անտարբերության: Ավելի ծանր դեպքերում մարդը կարող է երկու ծայրահեղությունների մեջ ընկնել. մի դեպքում մարդն՝ […]
Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ:
«Հանցագործությունը երիտասարդանում է, ես տեսնում եմ խնդիր»,- այսօր գործնական պարապմունքում ասել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Հոկտեմբերի 23–ին Սոչիից-Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը դեռ Երեւան չի հասել, իսկ «Աերոֆլոտը» չգիտի ինքնաթիռի տեղը: Զվարթնոց օդանավակայանում Երեւանից Սոչի չվերթին սպասող ուղեւորներին «Աերոֆլոտից» տեղեկացրել են, որ ինքնաթիռի ժամանումը ուշանում է «անհասկանալի պատճառով»:
Սերգեյ Թ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Երևանում 45-ամյա կինը իրենից 12 տարի փոքր տղամարդու կողմից ենթակվել է ծեծի և սեռական բռնության:
«Պարոն Անդրեասյան, ես կարող եմ Ձեզ ցույց տալ մի դատարան, որտեղ միշտ բնականոն ճանապարհով ռոտացիա է լինում, այսինքն՝ փոխվում են դատարանի նախագահները: Դրանից ոչ մի բան չի փոխվում այդ դատարաններում: Այսինքն՝ պատճառն այն չէ, որ ներսի դատավորները կատարում են դատարանի նախագահի հրամանը, որովհետև ինքն իրենց համար շեֆ է: Պատճառն այն է, որ այդ շեֆի միջոցով են հրահանգներն իջեցվում: Այսինքն՝ շեֆին փոփոխելով՝ բնության մեջ ոչինչ չի փոփոխվի»:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Քնարիկ Խ.-ն և հայտնել, որ թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային, զեղչի և սոցիալական քարտեր:
Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ և այլ նշանավոր կառույց կլուսավորվի ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան և 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում:
Ոստիկանության ծառայողները Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռազմիկ Կ.-ին և 1973 թ. ծնված Պետրոս Պ.-ին:
Դեղնախտի ինֆեկցիայով հնարավոր է, որ խոշոր եւ մանր եղջերավորները վարակվեն: Այդ հիվանդության ժամանակ անասունների աչքերը դեղին գույն են ստանում, որը այս պահին մարզում բացառվում է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դմիտրի Մ.-ն:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հոկտեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին, ով Երևանում մասնակցում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի ևբնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գոռ Բ.-ին:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, 1960 թ. ծնված Աշոտ Ե.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 09.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Վարդանանց թիվ 26 հասցում գտնվող, իրեն պատկանող չցանկապատված տարածքից գողացել են թիթեղյա տնակը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: