Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սոս Հ.-ին:
Հայտնի գեղասահորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Երևան, ուր մեկ ամիս անց պատրաստվում է հանդես գալ «Սառույցի թագավորները» շոուում:
Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 47 շենքի դիմաց, բախվել են Վազ 2121 մակնիշի 34 ԼМ 317 համարանիշի և 57-ամյա Էդուարդ Ասոյանի վարած Hyundai մակնիշի 2898 Տ համարանիշի թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Քայլար Միքայէլեանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ:
Հոկտեմբերի 21-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող չգործող խանութում:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Աշոցքի տարածաշրջանի Վարդաղբյուրից Մուսելյան տանող հանրապետական նշանակության ճանապարհահատվածը գտվում է անմխիթար վիճակում:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նեղոցի հիմնական դպոցում սովորում է 33 աշակերտ: Երեխաների հիմնական կրթությունն ապահովելու համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ թե՛ շենքային բարվոք պայմաններ, թե մասնագետ-ուսուցիչներ:
Ծննդատանն ամուսնու կողմից կնոջը կրակելու, ապա ինքնասպան լինելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, շարժառիթները պարզելու նպատակով առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ քննչական և դատավարական այլ գործողությունների իրականացումը շարունակվում է։
Վանգան սրբազանին հայտնել էր, թե շատ է զգում նրա խորհրդի կարիքը և խնդրում է գալ իր մոտ՝ հարգելով իր տարիքն ու հիվանդությունը: Հուսալով, թե Վանգան միգուցե ցանկանում է ապաշխարել, սրբազանը խոստացավ գալ: Դա լիովին բնական քայլ է բարի հովվի համար, ով հոգում է իր հոտի ցանկացած և հատկապես մոլորված գառան մասին:
Վերջինս հաճախ չի խոսում իր անձնական կյանքից, սակայն խոստովանում է, որ սիրված լինելու փոխարեն ավելի շատ գերադասում է սիրողի դերում լինելը:
Այս տարի Վիեննայում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը կայանալիք Միսս երկրագունդ գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնի գյումրեցի Լիլիթ Մարտիրոսյանը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 48 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այո՛, շատ նշաններ համապատասխանում են աշխահի վախճանին:
Մարմնավաճառներն ուղարկվել են մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:
«Իմ խորին համոզմամբ այս ուղղությամբ աշխատանքները պետք է վաղուց ավարտված լինեին, ինչը չի արվել թերևս այն պատճառով, որ գնման գործընթացում ավարտական ժամկետն այնքան էլ ճիշտ սահմանված չէ: Այս մասով հաջորդող տարիների համար սահմանեք առավել խելամիտ ժամկետ: Իսկ այս տարվա աշխատանքների հետ կապված ակնկալում եմ, որ կարճ ժամկետում ամբողջությամբ ավարտեք այն, ընդ որում խստորեն հետևելով, որ դրանք կատարվեն որակյալ»:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ախուրյանում 2015 թվականի սեպտեմբերի 16-ին և Գյումրիում 2015 թվականի հոկտեմբեր 9-ին տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով գողությունները կատարվել են նույն անձանց կողմից։
Շամլուղի միջնակարգ դպրոցը հիմնանորոգման խիստ կարիք ունի: Վերջին անգամ այստեղ շինարարներ են աշխատել 1990 թվականին:
Ամբաստանյալ Սեյրան Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող գեղեցկության սրահներից մեկում «Այֆոն 5» բջջային հեռախոսի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում: Առերևույթ հանցագործություն կատարած անձը գեղեցկության սրահի պահարանի վրայից հափշտակել […]
Հոկտեմբերի 15-ին, ժամը 12-ին, Ձորաղբյուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գառնիի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի հանրակացարանի սենյակներից մեկում 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մահացել է:
Հոկտեմբերի 18-ին ժամը 15:30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել ճանապարհատրասպորտային պատահարի հետևանքով տուժած երեք քաղաքացի: Իրականացված համապատասխան բուժզննությունից հետո տուժած, 1991 թ ծնված Ս. Ս -ի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանում սալջարդ, 1986 թ-ին ծնված Վ. Ս.-ի մոտ՝ գլխուղեղի ցնցում, իսկ 1989 թ ծնված Կ. Ս.-ի մոտ ախտորոշվել է գագաթային փակ կոտրվածք:
Ադրբեջանի Տերտերի շրջանի Ախքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլլաևը ձերբակալվել է շփման գծից ոչ հեռու ադրբեջանցի զինվորականների կողմից` հայկական կողմն անցնելու փորձ կատարելիս:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Վահրամ Թ.-ն:
«Տաթեւեր» ճոպանուղին կառուցվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլեւ որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս) կառուցված ճոպանուղի:
Ստելլա Աբազյանն արդեն մի քանի շաբաթ է՝ իր տղաներին միայնակ ոչ դպրոց է թողնում, ոչ խմբակների, ոչ էլ բակ։ Երեխաների առեւանգման փորձի մասին խոսակցություններին շատ լուրջ են սկսել վերաբերվել ընտանիքի կրտսեր անդամի հետ տեղի ունեցածից հետո. «Մի պապիկ խփեց թեւիս՝ բա մի բան խնդրեմ կանե՞ս, ասացի նայած ինչ, ասաց արի գնանք էն կողմ կասեմ, ես վազելով գնացի»:
Արմավիրի մարզում այսօր ժամը 13:40-ի սահմաններում Ծիածան գյուղի բնակիչ, 23-ամյա Միշա Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DA 595 համարանիշի ավտոմեքենայով Գեղակերտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 36-ամյա Իշխան Մնացականյանին պատկանող Камаз մակնիշի ավտոմեքենային: