Եկեղեցին իր հստակ դիրքորոշումը չի սահմանել հիպնոսի վերաբերյալ:
Հուշարձանները պատմություն են, դրանք ոչ միայն պահպանել, այլեւ փայփայել է պետք: Վերածննդից հասած գործեր կան, եւ դրանցով մենք այսօր սովորում ենք, բայց մերօրյա քանդակները չեն պահպանվում, ջարդում ու փշրում են:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գործարանի մոտ մեքենա է այրվել և տուժած կա:
– Քրիստոնեությունը մեդիտացիայի հանդեպ ի՞նչ կարծիք ունի: – Մեդիտացիան պասիվ հոգեբանական պրոցես է, որը աստվածապաշտության հետ կապ չունի: Մեկ խոսքի անընդհատ կրկնությունը Աստծով ոգեշնչվելու պատրանք է ստեղծում: Լավագույն դեպքում այդ հոգեվիճակը կարող է բերել ապատիայի, այսինքն՝ մարդուն հուզող խնդիրների նկատմամբ հիվանդագին անտարբերության: Ավելի ծանր դեպքերում մարդը կարող է երկու ծայրահեղությունների մեջ ընկնել. մի դեպքում մարդն՝ […]
Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ:
«Հանցագործությունը երիտասարդանում է, ես տեսնում եմ խնդիր»,- այսօր գործնական պարապմունքում ասել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Հոկտեմբերի 23–ին Սոչիից-Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը դեռ Երեւան չի հասել, իսկ «Աերոֆլոտը» չգիտի ինքնաթիռի տեղը: Զվարթնոց օդանավակայանում Երեւանից Սոչի չվերթին սպասող ուղեւորներին «Աերոֆլոտից» տեղեկացրել են, որ ինքնաթիռի ժամանումը ուշանում է «անհասկանալի պատճառով»:
Սերգեյ Թ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Երևանում 45-ամյա կինը իրենից 12 տարի փոքր տղամարդու կողմից ենթակվել է ծեծի և սեռական բռնության:
«Պարոն Անդրեասյան, ես կարող եմ Ձեզ ցույց տալ մի դատարան, որտեղ միշտ բնականոն ճանապարհով ռոտացիա է լինում, այսինքն՝ փոխվում են դատարանի նախագահները: Դրանից ոչ մի բան չի փոխվում այդ դատարաններում: Այսինքն՝ պատճառն այն չէ, որ ներսի դատավորները կատարում են դատարանի նախագահի հրամանը, որովհետև ինքն իրենց համար շեֆ է: Պատճառն այն է, որ այդ շեֆի միջոցով են հրահանգներն իջեցվում: Այսինքն՝ շեֆին փոփոխելով՝ բնության մեջ ոչինչ չի փոփոխվի»:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Քնարիկ Խ.-ն և հայտնել, որ թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային, զեղչի և սոցիալական քարտեր:
Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ և այլ նշանավոր կառույց կլուսավորվի ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան և 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում:
Ոստիկանության ծառայողները Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռազմիկ Կ.-ին և 1973 թ. ծնված Պետրոս Պ.-ին:
Դեղնախտի ինֆեկցիայով հնարավոր է, որ խոշոր եւ մանր եղջերավորները վարակվեն: Այդ հիվանդության ժամանակ անասունների աչքերը դեղին գույն են ստանում, որը այս պահին մարզում բացառվում է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դմիտրի Մ.-ն:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հոկտեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին, ով Երևանում մասնակցում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի ևբնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գոռ Բ.-ին:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, 1960 թ. ծնված Աշոտ Ե.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 09.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Վարդանանց թիվ 26 հասցում գտնվող, իրեն պատկանող չցանկապատված տարածքից գողացել են թիթեղյա տնակը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
«Քո հանձնաժողովի գործունեոււթանն էլ եմ տիրապետում, քո շարժուձևին էլ եմ տիրապետում, քո ինֆորմացիային էլ եմ տիրապետում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին եւ նրա տեղակալ Լեւոն Շահվերդյանին:
Ժամը 16:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը:
Ենթադրենք՝ ես ունեմ սեփական պետհամարանիշներով ավտոմեքենա, դրա խախտումները գալիս են իմ անունով, ու իմ ներքին խնդիրն է՝ ես կվճարեմ, թե վարորդը, բայց որ պետական պետհամարանիշներով է մեքենան ու դրա վրա կարող եմ 15 վարորդ փոխել, բոլորի կատարած խախտումների համար հո չե՞մ վճարելու:
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու 2-րդ տան բնակչուհի, 1981 թ. ծնված Նինա Կիմի Մակյանը, որը հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.10-ին, 1986 թ. ծնված Վահան Հ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պիոներական փողոցի տներից մեկում բնակվող իր աներոջը ծեծի են ենթարկել և գումար տարել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
«Բնականաբար, երբ կավարտվի աուդիտը, մեզ շատ կհետաքրքրի այդ աուդիտի արդյունքները, բոլորս կստանանք, կփորձենք վերլուծել աուդիտի աշխատանքների արդյունքում ինչ թերություններ են արձանագրվել, ինչ բացթողումներ կան, և այն առաջարկությունները, որ կարվի այդ ընկերության կողմից ՀԷՑ-ի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, բնականաբար, իրենց հետ կդարձնենք համատեղ աշխատանքային ծրագիր»:
Ռ.Նազարյանը տեղեկացրեց, որ հաշվիչները փոխելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հաշվին, սակայն դա դիտարկվելու է որպես ներդրում: