Արմավիրի մարզում վթար է տեղի ունեցել

Մայիսի 13-ին, ժամը 21.19-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի 34 AV 715, «Opel B» մակնիշի 35 TO 591, «ԳԱԶել» մակնիշի 34 RN 518 և «Ford Pickup» մակնիշի 01 AA 211 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս