Ծանոթներիցս մեկը, ով լրջորեն զբաղվում է գյուղատնտեսությամբ և նորմալ հաջողություններ ունի (արտադրանքն արտահանում է անգամ եվրոպական երկրներ) վերջերս մի բան պատմեց։ Արտերկրից կոնկրետ բուսատեսակի մեծ պատվեր է ունեցել։ Քանի որ սեփական հողատարածքը բավարար չի եղել արտադրանքը ստանալու համար, դիմել է ՀՀ մարզերից մեկի գյուղացիներին։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Զովունի գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Զոյա Կ.-ն:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ Լ. Զուրաբյանի հայտարարությունը չի պարունակում սուտ մատնության հանցակազմ՝ նկատի ունենալով, որ նրա արարքում բացակայում է տվյալ հանցագործության հանցակազմի սուբյեկտիվ կողմը (սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն այսօր առավոտյան կրկին զանգահարել է hraparak.am-ի խմբագրություն: Վերջինս արդեն 10 օր է, ինչ քրեակատարողական հիմնարկում հացադուլ է անում: Եվ չնայած շնչակտուր լինելուն, Մուշեղ Մխիթարյանը կարդաց իր գրած նամակը, որը ներկայացնում ենք մասնակի.
Կառավարության որոշմամբ ամրագրվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, փաթեթներ հանձնելու նոր արդյունավետ եղանակ՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորությունը
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 5-ին կամ 6-ին, երբ ինքը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, իրեն են այցելել քրեակատարողական վարչության ծառայողները և ստիպել են հետ վերցնել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի դեմ իր կողմից ներկայացրած բողոքը:
Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը սույն թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 10։00-ից սկսած մինչեւ Ազգային Ժողովի հերթական քառօրյայի ավարտը (հոկտեմբերի 29, ժամը 18։00), ԱԺ դիմաց անցկացնելու է բողոքի շուջօրյա ակցիա «Հավաքաների ազատության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի կանոններին համապատասխան։
Հոկտեմբերի 20-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.50-ին Երևանի Բաղրամյան պողոտայից, «հետցնցումային վիճակ, դեղորայքային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Մանուկ Մ.-ն:
Նկատի ունենալով Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը՝ պատժի հետագա կրման դեպքում ո՞ր նպատակն է իրականացվելու՝ սոցիալական արդարությո՞ւնն է վերականգնվելու, որ այդպես էլ չկա: Եթե լիներ սոցիալական արդարություն, ապա 1995թ. Սողոմոն Քոչարյանը չէր դատապարտվի ցմահ ազատազրկման՝ այն դեպքում, երբ քրեական գործում չկա գեթ մեկ ուղիղ ապացույց, որ նա կատարել է դիտավորյալ սպանություն: Հաջորդ նպատակը վերաբերում է պատժի ենթարկված անձին ուղղելուն:
Առողջապահության ոլորտում գործող բոլոր ծրագրերը պահպանվելու են հաջորդ տարի և շարունակվելու են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆալուլտետը երեկ գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ միաձայն որոշվել է դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: «Որոշեցինք ասել՝ ոչ: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում: Չենք ուզում հիմնավորել, մենք ուղղակի ոչ ենք ասում ու վերջ»,- Lragir.am-ին ասել է պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը:
2015 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 4-րդ շենքում բնակվող իր ընկերուհին՝ Իրինա Մալինովան, արդեն 4-րդ օրն է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին և նրանից չունի որեւէ տեղեկություն:
Հոկտեմբերի 21-ին ՇՄ-ի 2 գյուղական համայնքում հրդեհ է բռնկվել: Կառնուտ և Սպանդարյան համայնքներում այրվել է անասնակեր, մասամբ նաև անասնագոմերի տանիքներ:
2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):
30-ամյա երիտասարդը դեսպանատան պարսպից մուտք է գործել ներս ու դանակը պահելով պարանոցին՝ սպառնացել, որ եթե չտեսնի ԱՄՆ դեսպանին, ապա կկտրի իր պարանոցը:
Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Արդեն տևական ժամանակ է, ինչ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը սոցիալական ցանցում հրապարակում է տեղեկություններ հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի և, առհասարակ, ռազմական գործողությունների մասին: Ընդ որում, այդ տեղեկությունները երբեմն ուղեկցվում են լուսանկարներով և տեսանյութերով:
Կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար: Համայնքային կենտրոնի շենքում տեղավորված են բժշկական կետը, համայնքային գրադարանը, հանդիսությունների սրահը և այլ սպասարկող ծառայությունների տեղամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել որոշակի միջոցներ՝ խնդրին լուծում տալու համար:
Գործադիրի որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատվեց պատիժը կրելուց:
2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք:
«1.5 տարի Ամերիկան ու Եվրոպան իբր ռմբակոծում էին ահաբեկիչներին, բայց արդյունք այդպես էլ չտեսանք։ Ուստի դիմեցին Ռուսաստանին, նա ընդունեց ու վերջին օրերին ռուսական օդուժի ու սիրիական բանակի օգնությամբ Հալեպի արվարձանների 80%-ն ազատագրված է։ Հուսով ենք, որ շուտով ամբողջ Հալեպը կազատագրվի, ու ոչ միայն՝ Հալեպը»։
Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ տարվա ընթացքում իրականացված միջոցառումները կամփոփվեն հոկտեմբերի 28-ին կայանալիք գալա-միջոցառմամբ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է, որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։
Անհատի ձևավորման, կրթության և դաստիարակության երկարատև ու բարդ շղթայի հիմքը նախակրթարաններն են: Գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրում մեղմ ասած ոչ բոլոր մանկապարտեզներն են գտնվում բարվոք վիճակում, իսկ եղածները լիարժեքորեն չեն բավարարում առկա պահանջարկը:
Հակառակորդը պատժված է, և սպասվում է, որ նոր գործողությունների կդիմի… Այսօր նույնպես որոշիչ ժամանակներ են, և պատասխանատվությունը մեր ուսերին է, իմ սերնդակիցների: Մենք պատրաստ ենք: Մեր ստորաբաժանումների համար կիրառման շրջանները զբաղեցնելը արդեն րոպեների հարց է: Հրամանը տալիս ես և աչքդ էլ չես հասցնում թարթել, մեկը մյուսի հետևից զեկուցում են` «պատրաստ, պատրաստ, պատրաստ»
Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:
Գյումրու առաջին գերեզմանատունը համարվում է պատմամշակութային հուշարձանների համալիր և գտնվում է պետական հուշարձանների ցանկում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը: