Վթար Ավան վարչական շրջանի թաղապետարանի մոտ

Մայիսի 13-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակովի փողոցում՝ Ավան վարչական շրջանի թաղապետարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Higer» մակնիշի 4429Տ պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ 1945 թ. ծնված Ա. Հ.) և «Nissan Primera» մակնիշի 34 MV 445 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) :

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Primera» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս