Նշանակումներ ԱԻ նախարարությունում
Մայիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոններում, Երևան քաղաքի, ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում և Արարատի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնում:
Տասներեք երիտասարդ ծառայության է ընդունվել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցչի պաշտոնին: