Զորամասի ճաշարանում տրվեց տոնական ճաշկերույթ՝ միջազգային զորավարժանքին ոստիկանության զորքերի գերազանց մասնակցության առթիվ:
Սայաթ Շիրինյանը ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում առաջին պրոռեկտորի պաշտոնից հեռանալու մասին դիմում է ներկայացրել, քանի որ Հանրապետությունից մեկնում է:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, ինչպես նաև Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզային փրկարարական վարչություններ հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Անձնագրային և վիզաների վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սուրեն Պետրոսյանը Կարեն Խ.-ից վերցրել և տևական ժամանակ շահագործել է վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 17.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 4 շենքի 79-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի «Պերեմենի» կոչվող թաղով հոսող գետակն ամբողջովին դեղին գույն ունի։ ՀԲՃ-ն այս առիթվ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Այդ գետակը մինչեւ Կապան հասնելը անցնում է Կավարտի լքված հանքավայրի տարածքով, հետո էլ հոսելով քաղաքի միջով լցվում է Ողջի գետը։ Մեզ է ուղարկվել նաեւ հեռախոսով արված լուսանկար, որում պարզորոշ երեւում է ջրի դեղնավուն գունավորումը»։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու ջրամատակարարումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դավաճիռը: Դատարանը գործով երեք ամբաստանյալներին՝ Գոռ Առաքելյանին, Ներսես Մելքոնյանին, Վալերիկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հակոբյանների հայցի քննությունն ընդդեմ դերասան Վարդան Պետրոսյանի: Հակոբյանները Վարդան Պետրոսյանից պահանջում են գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված ծախսեր, ինչպես նաև՝ փաստաբանին վճարված գումարներ:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.10-ին, 1956 թ. ծնված Սեդա Պ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող հանդամասում, վիճաբանության ժամանակ, իր հարևաններ՝ 1979 թ. ծնված Վարդան Պ.-ն և նրա քույրը` 1980 թ. ծնված Մարինե Պ.-ն
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկություններոը հաստատեցին նաև ՔԿ-ից: Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
ՀՀԿ-ական պատգամվոր Կարինե Աճեմյանը նշեց, որ տուգանքի չափը շատ է, և հեռուստատեսությունները դժվարին վիճակում կհայտնվեն. «Ինքս առաջարկելու եմ, որ շեմն իջեցնեք»: Թ.Պողոսյանի կարծիքով՝ տուգանքը պետք է ազդեցիկ լինի:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի համալսարաններից մեկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սմբատ Ա.-ին և 1993 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում նախորդ տարի Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:
««Նաիրիտ» գործարանի արտադրության վերաթողարկման հետ կապված կա 3-4 ծրագիր՝ փուլային, նախնական և հետագա զարգացման ծրագրեր: ԱԺ-ում կա ենթահանձնաժողով՝ Վարդան Այվազյանի գլխավորությամբ, «Նաիրիտի» վերաթողարկման հետ կապված: Ենթահանձնաժողովը նախարարությունից պահանջել է այդ ծրագրերը, նախարարությունն էլ իր հերթին՝ գործարանի կողմից պետք է դրանք ստանա ու տրամադրի: Ծրագրերը ռեալ իրատեսական են: Ներդրողը հենց սկզբից կանցկացնի իր աուդիտը և իր բիզնես ծրագրի համապատասխան՝ կանի իր քայլերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Ալավերդի քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ռիտա Սիրադեղյանը 2015թ. մայիսի 10-ին, առավոտյան ժամը 7-անց 30-ի սահմաններում արգելված վայրով հատել է Դեբեդ գետը, Վրաստանից անցել է Հայաստանի տարածք, սակայն Տավուշի մարզի Պտղավան գյուղի հարակից կամուրջի վրա, ուր սահմանային անցակետ չկա, հայտնաբերվել է հայաստանցի սահմանապահների կողմից:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի նկատմամբ բռնության դեպքով: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Վիճակը կայուն ծանր է, որոշ ժամանակ պետք է մնա հիվանդանոցում։ Ազդրի վզիկի կոտրվածք ուներ, հետազոտեցինք և պարզվեց, որ պետք է վիրահատենք։ Վիրահատությունը բարեհաջող է անցել»:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
Վերջերս ԵՏՄ նախագահության անդամներից մեկի անտարբեր ու սպառնալից հայտարարությունը՝ ազատագրված տարածքների վերաբերյալ, մեզ ոչ թե զարմացրեց, այլ համախմբեց մեր ինքնապաշտպանության պրիզմայի՝ Հայոց ազգային բանակի շուրջ, քանզի նա է մեր վստահության քվեն և մեր սահմանները պահող հայոց խաղաղ լուսաբացները:
Այսօր Երեւանի Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցի վրա հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Վերջինս կայքի հետ զրույցում պատմել է, որ իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշում էր, երբ մոտեցել է սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա՝ 062 ԼԼ 10 պետհամարանիշով, մեքենայից իջել է մի տղամարդ, մոտեցել իրեն եւ սկսել հարցուփորձ անել.
«Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին չի հետաքրքրում, թե ինչ է եղել իր շուկայի՝ երկու ամիս առաջ անհետացած աշխատակցի ճակատագիրը:
Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի մի խումբ ուսանողների և դասախոսների հետ:
Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից, շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղին հարակից «Բերձենի հողեր» կոչվող սարամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել է ձորը:
Եվ գիտեմ, որ գալու է մի շրջան, երբ ոչ սիրահարվելու եմ, ոչ էլ հիասթափվելու , այլ ՍԻՐԵԼՈՒ եմ ամեն ինչ, ինչպիսին որ կա կյանքում։ Ես դա անվանում եմ իմաստության և երջանկության շրջան»: