«Եվս մեկ անգամ բոլորի ուշադրությունը խնդրում եմ հրավիրել, և շատ խիստ եմ լինելու, հիմա ուսումնասիրում եմ այդ տեղեկատվությունների իսկությունը, եթե, իրոք, իրականությանը համապատասխանեց, ապա նման մարդիկ մեր շարքերում տեղ չեն ունենալու»:
«Օրենսդրական մի փաթեթով առաջարկվում է ընդունել նոր «Արտոնագրային հարկի մասին» օրենք եւ փոփոխություն կատարել 12 օրենքներում: Դրանից հետո, ի թիվս այլոց, արտոնագրային վճարներ են նախատեսվում նաեւ կոշկակարների, դերձակների, ժամագործների, կրկնուսույցների, պարուսույցների եւ անգամ թամադաների համար: Aravot.am-ը ասմունքող եւ տարբեր միջոցառումների ժամանակ որպես թամադա հանդես եկող Լիանա Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում նոր օրենքի մասին:
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Ընկերությունը հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
36-ամյա կինը բողոքել է, որ ընկերն իր կամքին հակառակ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-10 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Երեխայի մկրտությունն ամնեևին կապ չունի հոր մկրտված լինելու կամ չլինելու հետ: Ճիշտ կլինի, որ ամբողջ ընտանիքը մկրտված լինի և քրիստոնեավայել կյանքով ապրի: Այսօր մարդիկ կարող են մկրտվել հենց այնպես՝ առանց խորհուրդը հասկանալու և կարևորելու, սակայն քրիստոնեական կենցաղավարությունն է անհրաժեշտ Աստծու ճշմարիտ հետևորդ լինելու համար:
Ավետարանում Քրիստոսի խոսքերի մեջ չկան հստակ օրենքներ հարստություն կուտակելու, վատնելու մասին, կամ թե՝ աղքատը որքանով է Աստծուն հաճելի ու հարուստը` տհաճ։
Արդվեցիներն այս տարի կարտոֆիլի բերքից հիմնականում դժգոհ են: Իրենք էլ չգիտեն՝ ինչպես է լինում, որ նույն ձևով մշակելու պայմաններում մի տարի բերք է լինում, մի տարի՝ ոչ:
Թուրքիայի Թոկատ քաղաքում ոստիկանությունն առգրավվել է Աստվածաշունչ, որը, նախնական գնահատականներով, կարող է գրված լինել 1000 տարի առաջ, գրում է The DailySabah-ը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գոտկային և նստատեղի շրջանի ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Վարուժան Խ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 17.10-ին, 1983 թ. ծնված Սյուզի Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 47 ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 440 դոլար և 30.000 դրամ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դարձել է բժշկական գիտությունների դոկտոր: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով հերթական լուսանկարը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ՝ Վ.Գևորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը և Վլ.Գևորգյանը։ Քննությամբ պարզվել է, որ վերջիններս հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում։
Մասնավորապես՝ Է. Հարությունյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու գործի դատաքննության ընթացքում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելու ժամանակ հայտարարել էր, թե ինչպես իր նախաքննական ցուցմունքի բովանդակությունը, այնպես էլ՝ ստորագրությունները և ձեռագիր գրառումները կեղծված են:
Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի Ալավերդու կայանի ղեկավարը Ալավերդու և հարակից համայնքների ղեկավարներին ներկայացրեց այն մեթոդներն ու չափորոշիչները, որոնցով կենտրոնն օդի մոնիտորինգ է իրականացնում:
Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում:
Վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Վերաքննիչ դատարանը գտել էր, որ դատավարությունն առնչվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, և Ս. Խաչատրյանի օգնականի՝ Զարզանդ Նիկողոսյանի շահերին, նրանց անհրաժեշտ է մասնակից դարձնել և տեղեկացնել գոյություն ունեցող բողոքների վերաբերյալ:
Նախարարը նկատեց, որ շատ ցմահ ազատազրկվածներ օրինական դատավճիռներով դատապարտված են չափազանց ծանր հանցագործությունների համար: Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ գործերի վերաբացումը դատարանի խնդիրն է, իսկ իր կողնից որպես իրավաբան և արդարադատության նախարար գնահատական տալը ճիշտ և կոռեկտ չէ:
Նույն ուսումնասիրության արդյունքներով՝ կուսակցական կողմնորոշում ունեցող ուսանողության թիվն ընդամենը 6,8 տոկոս է կազմում, սակայն դա իրականությանը մոտ է այնքանով, որքանով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շմայսը՝ հետբուհական կրթությանը: Ի դեպ, հարցված ուսանողների 33 տոկոսը համաձայն է, որ` «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողներն անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկել Գեղամ Ա.-ին և ներկայացրել Հայկ Գ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Վանաձորի քիմպրոմ» գործարանի վերաբերյալ ՀՀ նախագահի մոտ խորհրդակցություն է եղել: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրմանն ի պատասխան՝ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ 2 ամսվա աշխատավարձ արդեն վճարվել է և նախագահի կողմից հանձնաարություն կա, որ մինչև դեկտեմբերի 15-ը մնացածը կվճարվի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան:
Հոկտեմբերի 29-31-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրև, նոյեմբերի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: