
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 29-31-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրև, նոյեմբերի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.30C (1998 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.40C (1977 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.30C