Երվանդ Զախարյանը շրջանցեց հարցը, թե ինչո՞ւ է պետությունը վճարում մասնավոր սեփականություն հանդիսացող գործարանի աշխատավարձերի պարտքը

«Վանաձորի քիմպրոմ» գործարանի վերաբերյալ ՀՀ նախագահի մոտ խորհրդակցություն է եղել: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրմանն ի պատասխան՝ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ 2 ամսվա աշխատավարձ արդեն վճարվել է և նախագահի կողմից հանձնաարություն կա, որ մինչև դեկտեմբերի 15-ը մնացածը կվճարվի:

Նա նշեց, որ այժմ նախարարությունն ուսումնասիրում է, թե ինչ ապագա կարող է ունենալ գործարանը: Միաժամանակ Ե. Զախարյանը հայտարարեց, որ գործարանի բաժնետոմսերը 100%-ով մասնավոր ընկերությունների են պատկանում:

Թե ինչո՞ւ է պետությունը վճարում մասնավոր սեփականություն հանդիսացող գործարանի աշխատավարձերի պարտքը՝ նախարարը գերադասեց շրջանցել և չանդրադառնալ:

Տեսանյութեր

Լրահոս