Մի շարք տարածքներում ջրամատակարարումը դադարեցվելու է
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված`
- հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Էրեբունի վարչական շրջանի` Վերին ջրաշեն և Մուշավան համայնքների,
- Նուբարաշեն վարչական շրջանի,
- Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,
- Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների.
- հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների ու «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը.
- հոկտեմբերի 29-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի և Երևանի ՋԷԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: