Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը։
Նախնական տվյալներով Հանրապետության հրապարակից «Ոտքի Հայաստան» նախաձեռնության թվով 6 անձի բերման են ենթարկել: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի հետ զրույցում Վ. Օսիպյանն ասաց, որ եթե Հանրապետության հրապարակ անվադողեր են ցանկանում բերել, ապա պետք է այդ մասին իրազեկեն Երևանի քաղաքապետարանին:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Վարդան Հովհաննիսյանը քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե իրենք քաղաքացիական անհնազանդություն են սկսում՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված իրենց ընկերներին: Նրանք վազելով գնացին դեպի Վազգեն Սարգսյանի անվան փողոց՝ փորձելով փակել փողոցը, սակայն ոստիկանների հետ բախումներ եղան, և նրանց չհաջողվեց իրականացնել այն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր փետրվարի 19-ին Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վթարի գործով առաջին դատական նիստը:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանին:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի տեղեկացմամբ, քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք`աջից, թոքի վնասումով և աջ վերին վերջույթի կտրած վերքեր:
Օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի 16-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2006 թ. ծնված Գոռ Կ.-ն և 2014 թ. ծնված Սոֆիա Կ.-ն:
Երեկ երեկոյան Փոքրաշեն համայնքում շարժական տնակի անիվ փչելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն: Ինչի հետևանքով Գյումրու բնակիչ Ռուբեն Հակոբյանը ստացել է բազմակի կոտրվածքներ և այրվածքներ: Վերջինս տեղափոխվել է Գյումրի Բժշկական կենտրոն:
Ըստ վկայի՝ իրեն լուսանկարներ են ներկայացրել, ինքը որևէ մեկին չի ճանաչել, համեմատության մեջ ասել է, թե նրանցից մոտավորապես որն է նման իր ուղևորներին: Նույնիսկ մի անգամ «քրեականի տղերքը» բարկացել են իր վրա: Հարցին՝ արդյոք նախաքննության ընթացքում իրեն ստիպե՞լ են գրել, որ լուսանկարում պատկերվածներից մեկը եղել է իր ուղևորը, վկան բացասական պատասխան տվեց:
ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը Սոչիի օդանավակայանում առգրավել է 200 կգ թառափ, որը Հայաստանից արտահանել է «Արարատ իշխան» ԲԲԸ-ն: Ձկան ամբողջ խմբաքանակն այրվել է:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Հայաստանից:
Օգոստոսի 20-ին, ժամը 15.30-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 2/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Մերձավանի խճուղու, Փարաքար գյուղի Նաիրի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Ռ. Գասպարյան, Հ. Աբրահամյան, Մարտի 8-ի, Մայիսյան, Սուրբ Հարություն, Խորհուրդների, Կոմունայի, Այգեստանի, Ռ. Արշակյան, Սևանի, Թամանցիների փողոցների ջրամատակարարումը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Արտակ Բուդաղյանը դատապարտվել է 120 հազար դրամ տուգանքի: Փաստաբանի խոսքով՝ դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 37-ամյա Կ.Կարապետյանին՝ 25-ամյա եղբորն սպանելու համար։
Այսօր գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Վարազդատ Խոցանյանի վիճակը ծանր կայուն է:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից 168.am-ին տեղեկացրին, որ նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Գոռ Սաղոյանը միջնորդություն էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մեծարենց փողոցի բնակիչ, 37-ամյա Կարապետ Կարապետյանի նկատմամբ:
«ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը վաղուց է ծրագրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի «գլխին» սկանդալային մի պատմություն «սարքել»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Այսօր Աբովյան-Երևան 261 համարի երթուղայինում գողության դեպք տեղի ունեցավ: Հերացի փողոցում ավտոբուսը կանգնեցրին երկու քաղաքացիական հանգուստով անձինք, ու խնդրեցին ուղևորներին ստուգել իրենց պայուսակները, քանի որ, նրանց խոսքով՝ ավտոբուսից երկու գրպանահատներ են դուրս եկել: Այդ անձինք չներկայացան, բայց, ըստ երևույթին, ոստիկանության աշխատակիցներ էին:
Մահացողներից երկուսը մայր ու աղջիկ են՝ Լիլիթ Ներսիսյանը եւ Հեղինե Բաղդասարյանը, ընտանիքի հայրն ու 10-ամյա որդին չէին մեկնել հանգստի:
Երեւանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Դիլիջանի Ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրգործի շրջանակներում Բնապահպանական տեսչության մի շարք աշխատակիցների գաղտնալսումները բավականաչափ խոսուն են եղել։
Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, թե Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Գաստիկին, Ծըգլին ու Տլեին ազատ են արձակել։
Ժամացույցների հայտնի «Սվոչ» եւ «Էյֆֆել» խանութների ցանցի սեփականատեր, ինչպես նաեւ «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր 40-ամյա Գեորգի Մկրտչյանը ինքնասպանությունից առաջ թողած նամակում հարազատներին եւ ընկերներին խնդրել է օգնել իր ընտանիքին։
Հարգարժան հանրություն Խորապես ցավում և վշտացած եմ Մերի Մարգարյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Մերին ինձ համար ավելին էր, քան պարզապես հաշվառված հղի:
Օգոստոսի 21-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: