Հարցին՝ ոստիկանի այդ քայլը համարո՞ւմ եք հանրային ճնշման ազդեցություն, Մաքսիմը պատասխանեց, որ դա իրոք ճնշման արդյունք էր. «Որովհետև եթե հանրությունը չճնշեր, բնականաբար, ինքը ներողություն չէր խնդրի: Նրա արարքը բավականին լայն բացասական արձագանք գտավ հանրության մեջ»:
Ռուս հայտնի պոետ Եվգենի Եվտուշենկոյի սիրտը վիրահատել են, նա դեռ բժիշկների հսկողության ներքո է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգոստոսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետեւյալ հարցերի քննարկման համար.
Օգոստոսի 21-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտոշուկա տանող ճանապարհին տեղի է ունենում ծեծկռտուք:
«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու դեպքով ոստիկանությունում հետաքննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը:
Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում:
Քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները շաբաթ օրը հավաքվել էին ոստիկանության Կենտրոնականի շենքի մոտ՝ պահանջելով պատժել տարեց ցուցարար Հակոբ Նազարյանին ապտակած ոստիկան Արթուր Վարդգեսյանին, ինչպես նաև որ վերջինս ներողություն խնդրի Հակոբ Նազարյանից և հանրությունից իր վարքագծի համար։
Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, վաղը՝ օգոստոսի 25-ին, շփման գծում՝ Ղազախի շրջանի Մեզեմ գյուղի մերձակայքում, մոնիթորինգ է անցկացվելու համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի:
Օգոստոսի 21-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սունդուկյան փողոցի բնակչուհի Հռիփսիմե Բ.-ն և հայտնել, որ Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35 շենքի բակում մարդ են ծեծում:
2015թ. օգոստոսի 22-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 1964թ. ծնված Հնձար Լեվոնյանի վարած «MITSUBISHI MONTERO LIMITED» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 190, 194, Մարգարյան փող. 2-րդ նրբանցքի 7/1, 7/2, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 20/2, 20/3 համարների ջրամատակարարումը:
Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին` երեկոյան ժամերին, կենցաղային հարցերի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Գաջեգործներ փողոցի 22/4 տան բնակչուհի Ջուլիետա Վիրաբյանի (Վ. Մարտիրոսյանի մայրը) և Կարինե Գասպարյանի (Վ. Մարտիրոսյանի կինը) միջև, որի ժամանակ Կ. Գասպարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել սկեսուրի՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, որից հետո քաշքշել և հարվածել է նրան:
Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հացնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետի որդին ենթարկվել է դատահոգեբուժական փորձաքննության:
Նշենք, որ այդ դատավճռով՝ Արշակ Սվազյանը մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 1 ամիս կալանքի:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու՝ մահվան պատճառ հանդիսացած Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները:
Ամեն երկուշաբթի սպասում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը կզեկուցի Երևանի Բաբաջանյան 18/3 հասցեում Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Գևորգ Խաչատրյանի կողմից հողազավթման մասին, սակայն` ապարդյուն:
Լոռու մարզի Պուշկինո համայնքում այսօր այրված տղամարդը 10 տարի է, ինչ ապրում է համայնքում: 168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանն ասաց, որ այրված տղամարդը 2005թ. է տեղափոխվել Պուշկինո, «ինքն իր համար ապրել է»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան:
«Այս ամենի հետևում վրացական իշխանությունները չեն, այստեղ կան ոմանց անձնական շահերը: Եթե անհրաժեշտություն կա՝ կարող եմ ավելի շատ մանրամասներ ասել, պատրաստ եմ ցանկացածի հետ գալ այստեղ՝ նստել, խոսել»:
«Պանտերա» մասնավոր անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը դեռևս վիրահատության չի ենթարկվել, սպասում են՝ վիճակը կայունանա:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի ջրամատակարարումը:
Օգոստոսի 24-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Խաչփառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետեւում ընթացքին ու անաչառությանը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ օգոստոսի 24-ին, Լոռու մարզի Պուշկինո գյուղում մահվան ելքով միջադեպի մասին:
Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Տավուշի մարզում օգոստոսի 23-ին գազալցակայանի պայթյունից վիրավորված տղամարդու վիճակը շարունակում է ծանր մնալ:
Օգոստոսի 24-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն: