Բաժիններ՝

Վանաձոր քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունիսի 26-ին, ժամը 17.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության “Ford Transit” մակնիշի 633OP61 և “Opel Zafira” մակնիշի 3305GV պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ՝ 1963 թ. ծնված Ռ. Մ.-ը և հերթապահ բուժքույր՝ 1966 թ. ծնված Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները ուղղել են շտապօգնության ավտոմեքենան, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս