Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են բանկիրի Priora-ն և բեռնատար MAN-ը. բանկիրը գլխիվայր շրջվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի Արագածի զանգվածի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Արմեն Թորոսյանի վարած Վազ 21703 մակնիշի 45 PA 444 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արամ Մինասյանի վարած Man մակնիշի 941 OR 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Թորոսյանի ավտոմեքենան գլխիվայր շրջվել և մոտ 110 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին , որ Լադայի վարորդը, ով աշխատում է «ԱգբաԿրեդիտ Ագրիկոլ» բանկում, հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատի ոստիկանապետ Ա. Մկրչտյանի և վաշտի հրամանատար Պ. Գրիգորյանի ուղեկցությամբ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս