
Վթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 25-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ- Վանաձոր հատվածի 9-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 13LO313 (վարորդ՝ Գ. Ն. 1964թ ծնված) և «Վոլկսվագեն» մակնիշի 32SO128 (վարորդ՝ Վ. Հ. 1976թ .ծնված) պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 4մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Ն.-ը, Վ. Հ.-ը և «Վոլկսվագեն» ավտոմեքենայի ուղևոր Վ. Հ.-ը (1999թ ծնված) հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից: