Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել՝ 04.09-ին: Ամբողջությամբ այրվել է Ն. Բ.-ին պատկանող «ԳԱԶ-3102» մակնիշի 35 DT 008 պետհամարանիշով ավտոմեքենան:
Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
Գեւորգ Սարգսյանը բավականին լուրջ պարտքերի մեջ է, եւ այն բնակարանը, որտեղ ապրում է նրա ընտանիքը, Հայաստանյան բանկերից մեկում գրավ է դրված:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում գտնվող փայտե տնակում, և կրակը տարածվել է դեպի հարակից շենքի 1-ին հարկի պատուհան:
Այս գործով կալանավորված անձանց ցուցմունքներից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որոնց հավաստիությունը մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել, քանի որ ԱԱԾ-ն հանցախմբին առնչվող հարցերին ունի մեկ պատասխան՝ նախաքննությունը շարունակվում է:
Մեր տեղեկություններով, Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ․ Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են:
Ձմեռային խորհուրդներ վարորդներին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իր համար սպասելի էր, որ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խումբը կունենա հետևանքներ:
Արտադրամասից չորսուկես միլիոնի գույք գողացողը հայտնաբերվեց:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ապրող 26 –ամյա Ավետիք Արզումանյանը արարում է գեղանկարներ, գծանկարներ, հարթաքանդակներ:
Իրիկունը ժամը 6-ից հետո կվախենանք տանից դուրս գանք: Լույս չկա, որ տեսնինք՝ ուր կերթանք: Հազար հատ սոված շուն կա, էլնինք դուրս, վրա կուդան,-ասաց փողոցի բնակչուհիներից մեը:
Անօթևանություն, սոցիալական ծանր պայմաններ` սրանք երիտասարդ կնոջ համար ապրելակերպ են դարձել:
Համակարգչային հանցագործություններ. վիրտուալ կյանքի թովչանքն ու որոգայթները:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 01.05-ին, 1979 թ. ծնված Լալի Ա.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, ընկերը` 1985 թ. ծնված Գևորգ Ա.-ն:
Ինչպես և ինչ միջոցներով է հնարավոր օգնել Խմելնիցկի հասցեի 236/139 տնակի բնակիչներին: Խնդրով մեր գործընկերները դիմել են Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչներին:
Քիչ առաջ Կենտրոն Նորք Մարաշ դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
«Գյուղի երիտասարդների ջանքերով զարդարված սահմանապահ տոնածառի լույսերը այսօր վառվեցին: Գալիք 2016-ը խաղաղ ու անփորձանք տարի լինի»:
Ծառայության պետի հավաստմամբ, 2016 թվականին մասնավորապես հացամթերքի արտադրություններում կապահովվի սանիտարա-հիգիենիկ և սննդամթերքի անվտանգությունից բխող խնդիրների լուծման շարունակականությունը, շեշտը դնելով նաև տեղափոխման և վաճառքի կանոնների պահպանման վրա` իրականացնելով պարբերաբար դիտարկումներ հացամթերքի արտադրություն-ներում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան, Մուրացանի, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Սուվորովի, Լոռիս-Մելիքովի, Նոր Արեշի 2, 4, 8, 15 փողոցների, Էրեբունի փող. 1, 3, 5, 7, 9, 11 համարների ջրամատակարարումը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ քննարկումների անցկացումն ու առաջիկայում դրա հաստատումը:
Նախօրեին ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ունեցած օպերատիվ տվյալների հիման վրա անասնաբուժական տեսչության տեսուչները ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի տեղամասային տեսուչի հետ համատեղ պարզել են, որ Աստղաշեն համայնքի բնակիչ Ա. Հայրապետյանը մորթի ենթարկելով՝ առանց անասնաբույժի տեղեկանքի Ասկերանի բնակիչ Մ. Ամիրյանին է վաճառել իրեն պատկանող ձին:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Տիգրան Տեր-Եսայանը նաև տեղեկացրեց, որ խուզարկության ժամանակ Վ. Շիրխանյանի բնակարանից հայտնաբերել են 2 համակարգիչ, 2 որսորդական հրացան և 1 ատրճանակ, որը նրան նվիրել էր Վազգեն Սարգսյանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Ամանորին ձեր նախընտրած ուտեստը՝ ասաց. «Ուֆ, լավ էլի, ձեր ուշք ու միտքն էլ ուտելն ա: Տուն ա էլի, սաղի տներն էլ նույն բանն ա, մանդարին կա, խնձոր, տանձ կա, մի բան կուտենք էլի: Տուն ա էլի, տոլմա-մոլմա կըլնի, էլի»:
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Air France ընկերության ինքնաթիռում ռումբի մուլյաժ տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) տեսուչների կողմից իրականացվել են օպերատիվ դիտարկումներ 31 տնտեսավարող սուբյեկտներում:
ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրան այս պահին բերել են դատարան:Դատարանը կքննի նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսում 76-ամյա կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ և բոնուս քարտ:
Վերջին նախագծի վերաբերյալ, որով փոփոխվում են երթևեկության կանոնների խախտումների դեպքում սահմանված պատասխանատվության չափերը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են օրինագծին, որովետև կարևոր խնդիր է լուծվում, իսկ արագաչափերի հարցը հետո կլուծեն: