 
                        Նախատեսվում է իրականացնել քրեակատարողական ծառայության բժիշկների կասկադային վերապատրաստում
 
                                    Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության և քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել քրեակատարողական ծառայության բժիշկների կասկադային վերապատրաստում ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական բազաներում:
ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ տարվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի հետագա կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի վերանայման նպատակով:
Հավելենք, որ ի կատարումն ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարների համատեղ հրամանի` մի շարք դատապարտյալներ և կալանավորված անձինք արդեն իսկ ներգարվվել են «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրում, որի շրջանակներում մասնավորապես կատարվում են արյան մեջ շաքարի պարունակության և այլ հետազոտություններ, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման չափում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        