Ոստիկանները հայտնաբերեցին տարեց կնոջ պայուսակը խլած և փախուստի դիմած կողոպտչին:
Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու 2016 թ. եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի:
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հետազոտության ու դրա արդյունքների նկատմամբ անտարբերություն է տիրում, չնայած այդ ամենը լույս է սփռում մեր երկրի պատմության վրա: Ռաֆայել Մկրտչյանն ասում է, որ գիտական հանրությանը փոքր Սևանի առաջացման հստակ տարեթիվը հայտնի չէ, իսկ մեծ Սևանը սկզբնավորվել է 15 հազար տարի առաջ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու և նույն գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, 1961 թ. ծնված Գևորգ Ս.-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և պահեստային անիվը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Կառավարությունը հաստատել է սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին էր զանգահարել 1965 թ. ծնված Արմեն Հ.-ն և հայտնել, որ իր քեռու դստերը պատկանող, Մայակովսկու փողոցի թիվ 16 տնից ցանկացել են գողություն կատարել:
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու «Ստեփանոս» խորանից գողացել են «Սուրբ Սարգսի» սրբապատկերը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը։
ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:
Հուսով եմ՝ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդների պաշտպաններն այսօրվա դատական նիստի ընթացքում բացարկ հայտնեցին գործով մեղադրողին:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, 1957 թ. ծնված Սերյոժա Թ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան ննջասենյակի պահարանից, ապակյա տարայով, գողացել են 2.600.000 դրամ և 900.000 դրամ արժողության ոսկյա զարդեր:
«Եթե հնարավոր է անվտանգ հանք շահագործել Շվեդիայում կամ Նորվեգիայում, ուրեմն հնարավոր է նաև Հայաստանում: Եթե անընդհատ շարունակենք ասել, որ Հայաստանում դա հնարավոր չէ, իրավիճակն իսկապես չի փոխվի»:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է հունվարի 8-ի աշխատանքային օրը մեկ այլ օր չտեղափոխել:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.30-ին, 1950 թ. ծնված Ռոզա Վ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.30-ին, Թոթովենցի փողոցի թիվ 7 շենքի մոտ անհայտ անձն իր ձեռքից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, փաստաթղթեր, 30.000 դրամ և բջջային հեռախոս:
Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ըստ դեպքի վայրում աշխատող իրավապահների՝ տղամարդու դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան: Առայժմ հայտնի չէ՝ ինչով են սպանել Արթուր Նազարյանին: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, հատակը՝ ամբողջությամբ պատված է արյունով: Իրավապահները կասկածներ ունեն, որ աշխատակիցը սպանվել է կոտրված ապակե իրերի կտորտանքներից մեկով:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ թիվ 9 պոլիկլինիկայի մոտակայքում, այրվում է կրպակ:
Ինչպես հայտնի է՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե այլևս պետք չէ օգտագործել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ սա պատերազմ է: Այս հայտարարությանը հաջորդեցին տարբեր մեղադրանքներ:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ժաննա Վ.-ն և հայտնել, որ երկու հոգի զենքով և դանակով հարձակվել են Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարոյի» վրա, և ըստ գանձապահի՝ մեկի ձայնը կամ դեմքը ծանոթ էր:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ստեփանակերտի N 3 մանկապարտեզի տնօրեն Իրինա Գրիգորյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։
Ցանկանում ենք, որպեսզի նոր տարում ձեր բոլոր ցանկություններն իրականություն դառնան: Ցանկանում ենք, որ այս արձակուրդային տոնական օրերը ձեզ նոր, լավ եռանդ հաղորդեն, որպեսզի կարողանաք ավելի լավ սովորել, որպեսզի կարողանաք դառնալ մեր երկրի արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ:
Նախատոնական շրջանում շուկայում ուսումնասիրություններ կատարվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ իրենց գերատեսչությունը, ինչպես նաև ամբողջ աշխարհում մրցակցության պաշտպանության մարմինները՝ գների կարգավորմամբ, վերահսկմամբ չեն զբաղվում.
Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ունենալու պատվաստանյութն այլ ընկերությունից ձեռք բերելու դեպքում: Արմեն Մուրադյանն ասաց, որ մրցույթ են անցկացրել և 700 մլն-ի տարբերություն է տալիս: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ասվում է՝ մեկ դեղաչափը գնում ենք 15 եվրոյով, ուրիշներից գնելու դեպքում՝ որքա՞ն կկազմի գումարը:
Ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Հ.Խ.-ին պատկանող բեռը, ով միջնորդ կազմակերպության միջոցով Թուրքիայից Հայաստան հագուստ էր տեղափոխել:
«Ինչի՞ եք նոյեմբերի վերջին մրցույթն իրականացրել: Մայիսին ենք սահմանել մենք ժամկետը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Գյուղնախարարի տեղակալն էլ ասաց, որ այս տարի երկու անգամ են մրցույթ իրականացրել, մի անգամ՝ գարնանը, ներկրվել է 257 գլուխ: