Բաժիններ՝

Ինչպես Ամալ Քլունին փոխեց 17-ամյա աղջկա կյանքը՝ նրան ուղարկելով Դիլիջան

arevelk.am. Ինչպես հայտնի է՝ «100 կյանք» նախագիծը հիմնադրել է «Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակ», որի շնորհիվ երիտասարդ լիբանանցի աղջիկները կկարողանան սովորել UWC Դիլիջան քոլեջում:

Արդեն երկրորդ տարին է՝ Լիբանանից ընտրվում է մի աշակերտուհի, որ ուսանում է Դիլիջան քոլեջի՝ երկու տարի տևող միջազգային բակալավրիատում: Այս տարի Դիլիջան քոլեջի «Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակին» է արժանացել լիբանանցի 17-ամյա Դալիա Աթալլահը, որն ասել է, թե Ամալ Քլունիի նախաձեռնության շնորհիվ իր կյանքն ամբողջությամբ փոխվել է, և ինքն այժմ Դիլիջանում զգում է իբրև նոր աշխարհի մարդ:

Լիբանանյան մամուլը, անդրադառնալով Դալիա Աթալլահի՝ Հայաստանում ուսանելու մանրամասներին, նշում է, որ Դալիան իր ուսումնառությամբ և հասարակական ակտիվությամբ համապատասխանել է կրթաթոշակի պայմաններին. կրթաթոշակը շնորհվում է օրինակելի ակադեմիական ունակություններ ունեցող և մարդու իրավունքների ու միջազգային հարցերի շուրջ հետաքրքրություն դրսևորած աշակերտուհիներին:

Լինելով ծագումով լիբանանցի և տեղյակ լինելով արաբական երկրներում կանանց զարգացման խնդիրներին՝ Ամալ Քլունին նպատակ է ունեցել այս կրթաթոշակն ուղղել հենց իր հայրենակիցներին:

Դալիան, որ խոսում է երեք լեզվով, ընտանիքում ունի ևս երեք քույր, իսկ մինչև Դիլիջան քոլեջը, սովորել է Բեյրութի College Protestant Francais-ում: Իր երազների մասին խոսելով՝ Դալիա Աթալլահն ասել է, որ փոքր ժամանակ երազել է դառնալ Լիբանանի նախագահ, իսկ այժմ, մաս կազմելով UWC-ի մեծ ընտանիքին և շարունակելով Հայաստանում սկսած միջազգային ուսումը, կարող է անել ավելին, քան՝ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս