Բաժիններ՝

Մահվան ելքով ավտովթար Շիրակում. վարորդը՝ կասկածյալի կարգավիճակում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուղևորի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։

2015 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ Զուրաբ Իբրահիմի Դոլիձեի վարած «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կիլոմետր հատվածում` Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի և շրջվել ձախ կողմում գտնվող ձորակը, որի հետևանքով ուղևորներ Կարինե Չինարյանը և Մարինե Ջիջավաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն», իսկ Մամուկա Ջիջավաձեն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2015 թվականի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացվել Զուրաբ Դոլիձեի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին, և վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս