
Վթար Գյումրի քաղաքում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է տնակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3/3 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 35 TU 140 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել չբնակեցված տնակի, ինչի հետևանքով վնասվել է տնակի արտաքին հատվածը (մոտ 6 քմ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: