Բաժիններ՝

Արմեն Աշոտյանի բեմելը հուզիչ էր. նա հայտնվել է Ձմեռ պապի դերում. a1plus.am

a1plus.am. Երևանի թիվ 38 մանկապարտեզի այսօրվա ամանորյա միջոցառման Ձմեռ պապը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր։ Նա Ձմեռ պապի հագուստով հայտնվեց հանդեսի վերջում, ողջունեց երեխաներին, հարցուփորձ արեց և մեծ պարկից սկսեց մեկ-մեկ նվերներ բաժանել բոլոր փոքրիկներին։

Երեխաներն այդպես էլ չհասկացան, որ նվեր էին ստանում անձամբ նախարարից։

«Այսօր երևի թե ավելի շատ ինձ ուրախացրի։ Լավ էր. ամբողջ տարվա չարությունն անցավ և ես լիցքավորվեցի երեխաներից»,-ավելի ուշ նշեց նախարարը՝ հուզված, հազիվ զսպելով արցունքները։ Ձմեռ պապի դերում հանդես գալու միտքը հենց իրենն է եղել։ «Ասացի այդ մասին այստեղի տնօրենին, ով իմ ընկերոջ կինն է։ Այս անակնկալն ուզում էի անել մի տեղ, որտեղից նախապես դուրս չէր գա։ Եվ տնօրենը համաձայնեց փակ պահել այս անակնկալը մինչև վերջ»,-ասաց նա։

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031