Բաժիններ՝

Երևանում տղամարդը մեղադրվում է 82-ամյա հորը երկու չափաբաժին «Կետոնալ» ներարկելու, ապա նրան խեղդամահ անելու մեջ

Երևանում 82-ամյա տղամարդու սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Հոր սպանության համար մեղադրանք է առաջադրվել նրա որդուն։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորը սպանելու դիտավորությամբ, երկու չափաբաժին «Կետոնալ» տեսակի դեղամիջոցի ներարկման, այնուհետև պարանոցից սեղմելու եղանակով խեղդամահ է արել նրան, այդ կերպ ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից: Նա կալանավորված է։

ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ տղամարդու մահվան մասին ահազանգը ստացվել է նրա որդուց՝ 2016 թվականի մայիսի 25-ին` ժամը 11:30-ի սահաններում։ Բնակարանի պատշգամբում հայտնաբերվել էր նրա դին, որի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում և քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում: Նախնական տվյալներով՝ հոր խնդրանքով որդին նրան ներարկել է կետոնալ տեսակի ցավազրկող, որից հետո մոտ 45 րոպե անց հայրը կրկին խնդրել է դեղ ներարկել: Գիտակցելով, որ նշված դեղը երկրորդ անգամ կարելի է ներարկել միայն առնվազն 6 ժամ անց, այդուհանդերձ,  որդին կատարել է երկրորդ ներարկումը և տանից դուրս եկել: 2 ժամ անց վերադառնալով տուն` նկատել է, որ հայրը մահճակալի դիմաց ընկած ծանր շնչում է, և շտապօգնություն կանչելու փոխարեն՝ շորով կապել է հոր պարանոցից, նրան բարձրացրել անկողնու վրա և ոչ մի օգնություն ցույց չի տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս