Գիտե՞ք, թե ինչ են նշանակում մրգերի վրա փակցված այս գրությունները
Այսօր էլ մրգերի վրա տեսնում ենք փակցված գրություններ։ Marketium.ru կայքը գրում է, որ պարզվում է՝ սրանք պարզապես շտրիխ-կոդեր չեն, որոնք նախատեսված են գանձապահների համար։ Այս կերպ արտադրողները նշում են մթերքները, իսկ դրանց վրա պարունակվող թվերը կարևոր ինֆորմացիա են պարունակում։
- մթերքի վրա փակցված 5 նիշից բաղկացած կոդը, որը սկսվում է 5 թվից, նշանակում է, որ ձեր ձեռքում գենետիկորեն մոդիֆիկացված միրգ է կամ բանջարեղեն։
- 4 նիշ ունեցող կոդը, որը սկսվում է 3 կամ 4 թվով, օգտագործվում է այն մթերքների նշման համար, որոնք աճեցվում են պեստիցիդի կամ պարարտանյութերի օգտագործմամբ։ Այժմ այս մեթոդն անվանվում է «ինտենսիվ գյուղատնտեսություն»։
- եթե տեսնում եք 5 նիշից բաղկացած կոդ, որը սկսվում է 9 թվով, կարող եք հանգիստ լինել՝ սա օրգանական մթերք է։ Միրգն աճեցվել է ավանդական միջոցներով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը