ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 28-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
Տարեսկզբին Հայաստան ներթափանցած H1N1 գրիպի պատճառով հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից:
Չնայած ավելի մեծ սպասելիքներին` այնուամենայնիվ, ԵԽ-ին անդամակցությունը եթե ոչ հիմնովին, ապա որոշակի զսպիչ դեր է կատարում մարդու իրավունքների` գոնե առավել չվատթարացնելու հարցում: Եթե դրան ավելացնենք վերջին տարիներին քաղաքացիական տարբեր խմբերի, շարժումների որոշակի հաջողությունները, ապա կարելի էր լավատեսորեն տրամադրվել, եթե..
Հունվարի 28-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվել է, ներսում քաղաքացի կա:
2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերով հարուցված երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Գործերը վարույթ են ընդունվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գյումրիում հերթական անգամ ջրագիծ է վթարվել: Բուլվարային թաղամասը Մուշ 2-ին կապող ճանապարհահատվածում գտնվող մայր ջրագծի շահագործումը դադարեցվել է հունվարի 27-ի վաղ առավոտից:
Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել են Վատիկանի ներկայացուցիչները: Հաղորդվում է, որ դերասանն ու Հռոմի պապը անհանգստացած են նույն խնդրի կապակցությամբ՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:
Անցնող տարում ևս արձանագրեցինք մարդու իրավունքների մի շարք խախտումներ Զինված ուժերում, որոնք վկայում են, որ դեռ շատ անելիքներ կան՝ Հայկական բանակը ժողովրդավարական պետության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հունական ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող նավը, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով առափնյա ոստիկանության ներկայացուցիչներին:
Ռուսաստանում ավելի քան 100 մարդ է մահացել գրիպի հետևանքով վերջին 3 շաբաթում, այսօր հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 27-ին ստացվել են նյութեր՝ 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Հայոց ազգային բանակն ստեղծվեց ծանրագույն պայմաններում` ընթացող պատերազմին զուգահեռ եւ ստեղծվեց երկրապահ կամավորական ջոկատների հենքով: ԵԿՄ-ն իրավամբ համարում է, որ բանակն իր զավակն է:
Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել են որպես պատասխանող կողմ հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների հայցի համաձայն, որը սպանվել էր Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004-ին: Այս մասին տեղեկացնում է Middlesex University-ում տեղակայված Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը (European Human Rights Advocacy Centre)։
«Մեր բանակն արժեքներ ու նույնիսկ՝ արվեստ, գրականություն, սեր ստեղծող բանակ է: Այդ բանակի ու զինվորի հանդեպ սեր չի կարող չլինել, որովհետև վտանգը վերցնելով իր վրա՝ կողոպտող ու գազանաբարո ազգերից կարողանում են մեզ պաշտպանել ու մեր քաղաքակրթությունն ամբողջ աշխարհին ցույց տալ: Այսօրվա բանակը ստեղծվել է մեր մայրերի, քույրերի անափ համբերությամբ, ունեցած ազատագրական պայքարի, անկախության արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
ԵՀՄՖ-ն ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ կապված կոռուպցիոն փաստերի և այլ սկանդալների շուրջ ունեցած տեղեկատվությունը:
Հունվարի 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 5-10 մ/վրկ արագությամբ:
Իսկական ընկերներս ու հարազատներս շարունակում են կողքս ամուր կանգնած մնալ։ Կարծում եմ՝ իմ ֆեյսբուքյան էջից դա Ձեզ պարզ դարձավ. ես ոչ մեկին չեմ կորցրել, համենայնդեպս սիրելիների ընկերներից ու հարազատներից: Եթե կային ոմանք, որ հիմա
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 28-ին, ժամը 02.06-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 20-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի 768 OT 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Հ.Ս. , ծնված 1985 թ.) խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր անհավանական դեպք տեղի ունեցավ ավտոբուսի կանգառում: «1248s» պետհամարանիշի 42 համարի ավտոբուսը Արշակունյաց պողոտայով մոտեցավ կանգառին»:
«Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, և ես՝ առաջիններից մեկը, մեկնեցի մարտադաշտ, հասկացա, որ իզուր չէի այդպես վշտանում: Մեր բոլորի պարտքն է պաշտպանել հայրենիքը, բնավ կապ չունի՝ կի՞ն է, թե՞ տղամարդ: Պատկերացրեք, որ մենք՝ ազատամարտիկներս, կամավոր չգնայինք, Էլչիբեյն ասում էր՝ ոտքերս լվանալու եմ Սևանա լճում, ու կլվանար, եթե չլինեին կամավոր ազատամարտիկները: Իսկական երկրապահները նրանք են, ովքեր, երբ Հայաստանն ու Արցախը բանակ չունեին, թողնելով իրենց ընտանիքը, երեխաներին, խաղաղ կյանքն ու աշխատանքը՝ մեկնեցին պատերազմի դաշտ»:
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր: Նա շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ: Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Բանակի նկատմամբ բացառիկ ուշադրություն եմ ունեցել ոչ միայն մեր ազգային բանակի սկզբնավորման շրջանում և հետագայում, այլև նույնիսկ սովետական շրջանում, ու կարող եմ հիշել, որ ունեմ սովետական շրջանից «սահմանապահ զորքերի գերազանցիկի» մեդալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բանակի օրվա մասին՝ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Հունվարի 28-ին, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին՝ Մալիշկա գյուղի սկզբնամասում, ավտոմեքենայի շարժիչը չի գործարկվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Հունվարի 28-ին, ժամը 08.41-ին տեղեկություն է ստացվել, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղ հիվանդ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: