
Հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ 2 գործ ուղարկվել է դատարան. մեղադրվում է հանձնաժողովի կին անդամը

2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերով հարուցված երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Գործերը վարույթ են ընդունվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործերից մեկով Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 06.12.2015թ մասնակցելով ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մեկից ավելի անգամ քվեարկելու նպատակով գնացել է թիվ 8/25 ընտրատեղամաս, փորձել է նորից քվեարկել, սակայն նկատվել է հանձնաժողովի անդամի կողմից:
Մյուս քրեական գործով Վ. Աթեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 06.12.2015թ մասնակցելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, լինելով 8/20 ընտրատեղամասի հանձնաժողովի կազմում, հաշվառված անձանց տվյալների դիմաց կատարել է գրառում նշված անձանց փոխարեն:
Երկուսի նկատմամբ էլ որպես խափանմն միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: