
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրդեհ է բռնկվել

Հունվարի 27-ին, ժամը 05.39-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օ. Մ.-ին պատկանող տան բակում գտնվող անասնագոմում (80 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.52-ին, մարվել՝ 08.41-ին:
Այրվել է անասնագոմը՝ մոտ 100 քմ, ներսում անկել են 2 խոզ 6 գոճի: