
«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրյա քաղաքացուհին բերման է ենթարկվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 27-ին, ժամը 01.45-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացուհի՝ 1986 թ. ծնված Օլգա Բ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի /կաշառք տալը/ 2-րդ մասի մեղադրանքով: