ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին` դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
Հունվարի 30-ին, ժամը 3.05-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևան տանը, որի բնակիչներն արտասահմանում են, ձայներ են լսվում ու լույս է երևում:
Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը մեղադրեց Կարեն Անդրեասյանին, ով «վերցրեց ու հրաժարական տվեց»: Նրա կարծիքով՝ ՄԻՊ-ը պետք է երդում տալուց նաև երդվի, որ հրաժարական չի տա. «Էս ի՞նչ ա, տուն-տունիկ ենք խաղո՞ւմ»:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 7-ամյա բնակիչ Հայկ Մինասյանի մոտ 2 ամիս առաջ հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, նրան անհապաղ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում:
Փետրվարի 2-ի գիշերը, փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի2-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Մանկական ուղղային կաթվածով՝ արտահայտված սպաստիկ քվադրիպելիգիայով: Երեխան տառապում է ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրայով և արդեն մեկ անգամ հնարավորություն է ստացել որոշակի բուժում անցնելու աղեստամոասային տրակտում առաջացած հիվանդությունների դեմ:
Փետրվարի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տանը մահացած կին և տղամարդ կա:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Այսօր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն իրենց երեխաների մահվան գործերով հակասությունների տեղեկանքները ստանալու համար եկել էին Ազգային ժողով: 2007 թվականին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, 168.am-ին պատմեց, որ իրենք դիմում էին գրել ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին և Ազգային ժողովի նախագահին:
Այսօր ԱԺ նսիտում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց, որ ՄԻՊ ընտրությունը պետք է կատարվի նոր Սահմանադրությամբ, որի 10-րդ գլուխը վերաբերում է ՄԻՊ ընտրության կարգին:
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Փետրվարի 1-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
«Շատ օրիգինալ էր ԱԺ ամբիոնը չքաղաքականցնելու մասին կոչը»,- արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «ՀՀ-ն հավակնում է դառնալ միակ երկիրը, որ փորձ է անում չքաղաքականացնել քաղաքականությունը»:
Նալբանդյան 106/1 շենքի շինարարությունը, որը սկսվել է 2011 թվականին բազմաթիվ անօրինականություններով, շարունակվում է: Չնայած շենքի դիմաց փակցված նախագծում հստակ նշած է, որ շենքը պետք է լինի 6 հարկանի/ եւ 1 կտուրային հարկ/, արդեն կառուցված է 7 լիարժեք հարկ, որոնց պատրաստվում են ավելացնել նորերը:
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա եւ մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել եւս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով:
Գողությունների մեջ «մասնագիտացած» հանցավոր խումբը վնասազերծվեց:
«Մարդ այդ ինչքա՞ն սառնասիրտ պրոֆեսիոնալ քիլլեր պիտի լինի… այդ տարիքում պրոֆեսիոնալ քիլլերը բացառվում է»:
Վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Սուսաննա Զաքարյանին, որը տեղում մահացել է:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ լրացում է կատարվել դատավորների թեկնածուների ցուցակում:
Գյումրիում հունվարի 31-ին, 74-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու պատճառ դարձած վթարի մասնակիցներից մեկը՝ «Մերսեդես»-ի վարորդ Ֆրունզե Ասատրյանը, Գյումրիում հայտնի մեծահարուստ, գործարար Գարեն Ասատրյանի ավագ որդին է:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 1-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Պլատֆորմն ընտրում է ոչ բռնի պայքարի, հրապարակայնության, համագործակցության, ակտիվ դիմադրության, կամավորության, ընդհանրություններն առաջ մղելու, իսկ տարակարծությունները՝ մի կողմ թողնելու սկզբունքներն ու պայքարի մեթոդները:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող մյուս օբյեկտների (ԱԷԿ, ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունել) հետ միասին, կառուցվել է անվտանգության կանոնների առանձնակի, խիստ պահպանմամբ և ի վիճակի է դիմանալ 9 բալանոց երկրաշարժի, իսկ առկա մաշվածությունը կարելի է վերականգնել հարաբերականորեն փոքր ծախսերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ Է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ զիկա վիրուսը, որը ենթադրաբար մեծաթիվ նորածինների մոտ նկատվող արատի պատճառն է, արագորեն տարածվում է Ամերիկա մայր ցամաքներով մեկ, և այն կարող է սպառնալ ավելի քան չորս միլիոն մարդու:
Փետրվարի 1-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չոբանքյարա գյուղական համայնքի մոտակայքում գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Հունվարի 31-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ 13 հոգուց բաղկացած արշավախումբը «Թռչկան» կոչվող ջրվեժից վերադարձի ընթացքում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ուժասպառ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը քաղաքացիներին Շիրակամուտ գյուղ ուղեկցելու համար:
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը ձեռնոցով է եղել, հետևաբար՝ նրանից մատնահետք չի կարող հայտնաբերվել սպանվածի դիակի կամ սպանության գործիքի վրա: