
Միակողմանի ծնողազուրկ պատանին քայլելու հնարավորություն կստանա 6000 դոլար արժողությամբ վիրահատությունից հետո. մայրը դիմում է հանրության աջակցությանը

Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Մանկական ուղղային կաթվածով՝ արտահայտված սպաստիկ քվադրիպելիգիայով: Երեխան տառապում է ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրայով և արդեն մեկ անգամ հնարավորություն է ստացել որոշակի բուժում անցնելու աղեստամոասային տրակտում առաջացած հիվանդությունների դեմ: Հետագա բուժման համար ծնողներին կրկին գումար է անհրաժեշտ:
Հովիկի մոտ կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, սակայն երեխան գամված է հաշմանդամի անվասայլակին: Այժմ նրան ընձեռնվել է ստանալ ինտենսիվ վերականգնողական բուժում Ուկրաինայում:
Բուժման կուրսը, որն արժե մոտ 6000 ԱՄՆ դոլար, կտա հնարավորություն Հովիկին քայլելու, սակայն նա միակողմանի ծնողազուրկ է, իսկ մայրը չի հասցնում հոգալ նույնիսկ ամենատարրական բուժումը: Այդ իսկ պատճառով նա դիմում է հանրության աջակցությանը:
Հովիկի մայրիկի՝ Գոհար Գրիգորյանի անունով «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել են հաշվեհամարներներ՝
ՀՀ դրամ 220491635847000,
ՌԴ ռուբլի՝ 220491630046958,
ԱՄՆ դոլար՝ 220491631051001,
Եվրո՝ 220491630368002; SWIFT CODE:22:
Գոհար Գրիգորյանի հեռախոսահամարն է՝ +37455 711 285: