Բաժիններ՝

Առեղծվածային դեպք Աշտարակ քաղաքում. սեփական տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը. shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տանը մահացած կին և տղամարդ կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը: Այս պահին դատաբժիշկը զննում է դիերը և, ըստ նախնական տեղեկութունների, դիակների վրա բռնության հետքեր չկան: Նշված տան դուռը բացել են Աշտարակի հրշեջ-փրկարարները:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս