Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում նախորդ տարի Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:
««Նաիրիտ» գործարանի արտադրության վերաթողարկման հետ կապված կա 3-4 ծրագիր՝ փուլային, նախնական և հետագա զարգացման ծրագրեր: ԱԺ-ում կա ենթահանձնաժողով՝ Վարդան Այվազյանի գլխավորությամբ, «Նաիրիտի» վերաթողարկման հետ կապված: Ենթահանձնաժողովը նախարարությունից պահանջել է այդ ծրագրերը, նախարարությունն էլ իր հերթին՝ գործարանի կողմից պետք է դրանք ստանա ու տրամադրի: Ծրագրերը ռեալ իրատեսական են: Ներդրողը հենց սկզբից կանցկացնի իր աուդիտը և իր բիզնես ծրագրի համապատասխան՝ կանի իր քայլերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Ալավերդի քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ռիտա Սիրադեղյանը 2015թ. մայիսի 10-ին, առավոտյան ժամը 7-անց 30-ի սահմաններում արգելված վայրով հատել է Դեբեդ գետը, Վրաստանից անցել է Հայաստանի տարածք, սակայն Տավուշի մարզի Պտղավան գյուղի հարակից կամուրջի վրա, ուր սահմանային անցակետ չկա, հայտնաբերվել է հայաստանցի սահմանապահների կողմից:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի նկատմամբ բռնության դեպքով: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Վիճակը կայուն ծանր է, որոշ ժամանակ պետք է մնա հիվանդանոցում։ Ազդրի վզիկի կոտրվածք ուներ, հետազոտեցինք և պարզվեց, որ պետք է վիրահատենք։ Վիրահատությունը բարեհաջող է անցել»:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
Վերջերս ԵՏՄ նախագահության անդամներից մեկի անտարբեր ու սպառնալից հայտարարությունը՝ ազատագրված տարածքների վերաբերյալ, մեզ ոչ թե զարմացրեց, այլ համախմբեց մեր ինքնապաշտպանության պրիզմայի՝ Հայոց ազգային բանակի շուրջ, քանզի նա է մեր վստահության քվեն և մեր սահմանները պահող հայոց խաղաղ լուսաբացները:
Այսօր Երեւանի Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցի վրա հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Վերջինս կայքի հետ զրույցում պատմել է, որ իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշում էր, երբ մոտեցել է սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա՝ 062 ԼԼ 10 պետհամարանիշով, մեքենայից իջել է մի տղամարդ, մոտեցել իրեն եւ սկսել հարցուփորձ անել.
«Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին չի հետաքրքրում, թե ինչ է եղել իր շուկայի՝ երկու ամիս առաջ անհետացած աշխատակցի ճակատագիրը:
Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի մի խումբ ուսանողների և դասախոսների հետ:
Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից, շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղին հարակից «Բերձենի հողեր» կոչվող սարամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել է ձորը:
Եվ գիտեմ, որ գալու է մի շրջան, երբ ոչ սիրահարվելու եմ, ոչ էլ հիասթափվելու , այլ ՍԻՐԵԼՈՒ եմ ամեն ինչ, ինչպիսին որ կա կյանքում։ Ես դա անվանում եմ իմաստության և երջանկության շրջան»:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Ջիվան Սաֆարյանին և բախվել թիվ 58 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսին:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց:
Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դգել-փչելու սրբազան գործին. տեղեկություններ կան, որ նրանք այս անգամ հույսը ոչ թե անդրշիրիմյան աշխարհի վրա են դրել, որն ընտրությունից ընտրություն «հարություն» է առնում՝ փրկելով իշխանություններին՝ այլ արտագաղթածների։
Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի բոլոր հայտնի շոկոլադե սալիկները երեւանյան գրեթե բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել են։ Նախկինում փոքր Snickers գինը կազմում էր 250-270 դրամ, իսկ այժմ 200։
Նրան կփոխարինի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։ Ուշագրավ է, որ ոստիկանապետը որոշել է ՕՎԻՐ-ի պետին փոխել սահմանադրական հանրաքվեի նախօրեին։
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից ու վթարային իրավիճակներից խուսափելու համար՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կկառուցվի լուսացուցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Խունկը ծխելուց հետո մնացորդը կարելի՞ է աղբարկղի մեջ գցել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ոստիկանության բաժնում նախապես նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ իր ավտոմեքենայով իրեն իբրև առևանգել և տարել է քարե տնակ, որտեղ իր կամքին հակառակ՝ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Ոչ թե կրոնը, այլ եկեղեցին է սահմանում կրոնական օրենքներ: Մեր Եկեղեցու սուրբ Հայրերի սահամանած կարգով հուղարկավորության կարգը բաժանվում է երեք մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ և գերեզմանի կարգ:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Արտերկրից ավտոմեքենա ներկրելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ շուրջ 40 միլիոն դրամ էր հափշտակել:
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին, մասնավորապես տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքներին, «Շիրակ կենտրոնը» շարունակում է տրամադրել վառելափայտ, հագուստ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ անվասայլակներ:
Քրեական գործ են հարուցել, ըստ էության, այն նույն ձևակերպմամբ, որն այսօր դրված է մեղադրանքի հիմքում: Դա տարակուսանք է առաջացնում և ևս մեկ անգամ ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ նախաքննական մարմինը հետագա քննության ընթացքում դարձել է քրեական գործի հարուցման և լրատվամիջոցներով արված հայտարարությունների գերին: