Անազատության մեջ գտնվող Միրոնովի կինը նրան խորոված է տարել

«Ինչպես կասեն փաստաբանները։ Քանի դեռ ես պետք է այստեղ գտնվեմ, ես այստեղ կլինեմ»,- այս մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազատ արձակվելուց հետո ասաց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մնալո՞ւ է Հայաստանում, թե՞ ոչ։ Նա նշեց, որ վերաբերմունքն իր նկամամբ հարգալից է եղել։

«Բոլոր տեսարժան վայրերը, որ ես ամեն օր տեսնում եմ՝ դա մեկուսարանն է, դատարանը, դատախազությունը»,- կատակելով ասաց Միրոնովի կինը՝ Յուլյա Միրոնովան։ Վերջինս գոհունակություն հայտնեց ցուցաբերված վերաբերմունքից՝ նշելով, որ իրեն թույլ են տվել մեկուսարան խորոված տանել։

Փաստաբանների հայ-ռուսական միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը նշեց, որ այսօր քննվել է միայն խափանման միջոցի հարցը, Միրոնովին հանձնելու հարց այսօր չի քննվել։ Նրա խոսքով՝ նիստին չի ներկայացվել փաթեթը, որը պետք է ներկայացվի: Նրա խոսքով՝ հանձնման հարցը որոշվում է 40 օրվա ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս