Հունիսի 30-ին ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց 3 անգամ` Հայաստան տեղափոխելով Լարսի անցակետի փակման հետևանքով հայրենիք մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 144 քաղաքացու:
«Yandex Taxi»-ին ՀՀ-ում գործելու է հուլիսի 1-ից. բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն կտա տաքսի պատվիրել և, ի տարբերություն մնացած տաքսիների, կփոխադրի 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար:
Անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 18-20.00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուլիսի 1-5-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Դա բնական աղետ է: Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի Հանրապետության իշխանությունների, նաև Ռուսաստանի մեր համապատասխան կոլեգաների հետ: Ես ձեզ ասեմ՝ ռուսաստանյան կողմը վերջին 3-4 օրերին բավականին օգնեց մեզ մեր ժողովրդին ինքնաթիռով տեղափոխելով, նաև այնտեղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության կողմից մարդիկ են գնացել, օգնել են մարդկանց ամեն ինչով: Բացի դրանից՝ ես այսօր խոսել եմ Վրաստան և գիտեմ, որ աշխատանքներն ընթանում են, վրացական իշխանություններին հաջողվել է 50 տոկոսով փոխել ջրի հունը, 100 տոկոսով փոխվել էր ճանապարհի վրա»:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ մեքենա տրամադրվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ տևական ժամանակ է՝ կառավարության սպասարկման մեքենաներից մեկը տրամադրվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին սպասարկելու համար՝ հաշվի առնելով, որ հաճախ նախարարը ստիպված է մեկնել մարզեր, և անհրաժեշտ է բարձր անցողունակության մեքենա:
«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը…»:
Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում առաջնագիծ մեկնած ԱԻՆ աշխատակիցներից մեկը վերադառնալով՝ պարզել է, որ ինքն ազատված է աշխատանքից: Այս առնչությամբ Արմեն Երիցյանն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զինվորական ստորաբաժանումներ ունի. «Յուրաքանչյուրն իր առջև դրված խնդիրներն ունի, և ոչ ոք իրավունք չունի առանց իր հրամանատարի թողնել և գնալ: Եթե այդպես լինի, բոլորը կթողնեն-կգնան: Մենք մեր առջև դրված խնդիրներն ունենք»:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.30-ին, Վրաստանից ՀՀ Բավրայի սահմանային անցակետ է ժամանել և բաժնի ծառայողների ուղեկցությամբ բաժին ներկայացել 1991 թ. ծնված Ֆելիքս Ա.-ն:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ հունիս ամսվա ամենաշոգ օրն այսօր է` հունիսի 30-ին. այսօր սպասվում է մինչեւ 38 աստիճան ջերմություն.
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պարտավոր են հանրությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրել, թե մարդիկ, քաղաքական գործիչներն ինչ նպատակներով ինչ կտարածեն՝ նրանց գործն է. «Մենք մեր արած գործի մասին պիտի խոսենք, ի՞նչ կա ամաչելու, պարո՛ն Լոքյան, եթե մարդն ուզում է քաղաքապետ դառնա, փնովում է կառավարության աշխատանքը, իմ կարծիքով՝ դա արդար չէ»:
Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հայտնել է, որ հանրապետությանը մոտեցող նոր ցիկլոնը Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր սելավների վտանգ չի կրում, սակայն ամբողջությամբ չբացառեց նմանատիպ երևույթների հավանականությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 29-ին Ժնեւում հանդիպել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Դամին:
ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զոհրաբ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
«Բնակիչներն ահազանգում են, որ այդ լճացած ջուրը կարող է դառնալ պոտենցիալ վարակի աղբյուր: Պետք է հրատապ զբաղվել»
Պատգամավորները չկարողացան զսպել ծիծաղը: «Ի՞նչ ա եղել, որ ծիծաղում եք»,- զարմացավ Գ.Սահակյանը:
Հունիսի 30-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 79 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը ինքնասպան է եղել:
Հունիսի 24-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած եղբոր անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ եղած ծխախոտի գլանակների միջից հայտնաբերել և առգրավել են երեք գրամ ընդհանուր քաշով կանեփանման կանաչ զանգված:
Հունիսի 30-ին գիշերվա ընթացքում 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու:
Ժամը 02.20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը Հայաստան տեղափոխեց Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 48 քաղաքացիների:
Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնն ամբողջ աշխարհից 1,43 միլիոն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձերի անսարքության պատճառով: Կորպորացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է անվտանգության բարձերի աշխատանքում հնարավոր անսարքությունների հետ, որոնք կարող են հանգեցնել ուղեւորների եւ վարորդների վնասվածքների:
Տեսախցիկն արձանագրել է գողությունը կատարած անձանց դեմքերը:
Հայաստանյան եռօրյա այցի ժամանակ Ֆրանցիսկոս Պապի անունից առաքելական օրհնագիր է շնորհվել ԳՈՀԱՐ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Գոհար Խաչատուրյանին:
Արթիկում աղետից տուժած բնակչությունը մի քանի ամիս անց նոր կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Արթիկ քաղաքում առանձին անհարմարություններ կան՝ փողոցները տիղմից ու կեղտից դեռևս ամբողջությամբ չեն մաքրվել. «Մանկապարտեզը, թերևս, կարելի էր բացել, բայց ես չթույլատրեցի, քանի որ ուզում եմ համոզվենք, որ այդտեղ անվտանգ է, ամեն ինչ նորմալ է, հետո նոր կբացենք: Մյուս ենթակառուցվածքները գործում են»:
Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած հայ ազատամարտիկները մոտ 200-ն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խորհուրդ» ՀԿ նախագահ, արդեն 24 տարի անհայտ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայր Ռիմա Առաքելյանը:
Նման աղետի կրկնության հնարավորությունը Օրհուս կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանը չի բացառում: Ըստ նրա՝ քանի այդ ձորերն ամբողջությամբ չեն մաքրվել թափոններից, կրկնվելու ռիսկերը մեծ են:
Այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:
Տաթևի վանքում նեկայացվեց ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց նվիրված «Գոբելենների մեջ թաքնված նամակներ» խորագրով ցուցահանդես:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները:
Ռուսաստանի Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաներին, 48 ծնողներին և մանկավարժներին տեղափոխող ավտոբուսը Երևանում կլինի հունիսի 29-ի կեսգիշերին: