Բաժիններ՝

Պահքը հատուկ նպատակ ունի

– Ընկերուհիս այնքան էլ հավատացյալ չէ, չի էլ մասնակցում եկեղեցական արարողություններին, բայց պատրաստվում է պահք պահել 40 օր: Մի՞թե դա անիմաստ չէ: 

– Պահքն ունի հատուկ նպատակ, որը թելադրում է Սուրբ Եկեղեցին: Պահքի իմաստը մեղքից հրաժարվելու մեջ է: Եթե ինչ-որ մեկը այլ նպատակով է պահք պահում, ապա կարող է դա անել ցանկացած այլ ժամանակ, քանի որ այն կապ չունի Մեծ պահքի հետ: Սուրբ Եկեղեցին Մեծ պահքի բոլոր կիրակիները հատուկ է համարում և դրանց հետ կապված հատուկ խրատներ ունի: Առանց այդ խրատների և ցուցումների պահքն անիմաստ է: Պահքի կիրակիների մասին տեղեկատվությանը հետևեք «Տոնացույց» բաժնում:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս