Ինչո՞ւ են եկեղեցականին ծեծի ենթարկած Արկադի Փելեշյանին ազատ արձակել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել է, Երևան է փախել Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:

Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երևանում։ Մեր տեղեկություններով Արթուր Բաղդասարյանի և ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել և հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել։ Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ։ Նա նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31