Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 06.06-ին-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է դիզվառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում բախվել են «MAN» մակնիշի KO-379-LX, կայանված «BMW» մակնիշի 34OQ945 պետհամարանիշներով և «Kraz» մակնիշի ավտոմեքենաները: «MAN» մակնիշի ավտոմեքենայի բեռնված քարը (մոտ 5 խմ) ընկել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի վրա: 1985 թ. ծնված Գ. Ն.-ը և 1989 թ. ծնված Գ. Բ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։