Բաժիններ՝

Բժիշկներն Արմեն Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության

Դերասան Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով հոսպիտալացվել էր շաբաթ օրը, գնահատվում է միջին ծանրության, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ՝ երեկ, Ջիգարխանյանի թատրոնում հայտնել էին, թե դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ: Շաբաթ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել:

«Նրան տեղափոխել են հիվանդասենյակ, վիճակը միջին ծանրության է»,- հայտնել են հիվանդանոցից:

Արմեն Ջիգարխանյանը խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան է, ռեժիսոր, մանկավարժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս