Զվարթնոց թաղամասի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. կա տուժած

Մարտի 6-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի թիվ 1 շենքի ետնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ 525I» մակնիշի 34 NA 720 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ուղևորներ՝ 1992 թ. ծնված Ա. Բ.-ը և 1989 թ. ծնված Տ. Մ.-ը հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են լավ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել են ճանապարհահատվածի մաքրման և լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս