
Իտալիան առաջարկել է պիցցան ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում

Իտալիան առաջարկել է պիցցան ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնում է RNS գործակալությունը:
Ինչպես գրում է Sole 24 ore պարբերականը, նման որոշում կայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Իտալիայի ազգային հանձնաժողովը:
Նշվում է, որ ցանկում հայտնվել է «Մարգարիտա» պիցցան, քանի որ հենց այդ պիցցան է ներկայացնում Իտալիան ողջ աշխարհում:
2011թ. իտալացիները կոչ էին արել ՄԱԿ-ի կրթույթյան, գիտության ու մշակույթի հարցերով բաժնին ավանդական նեապոլիտանական պիցցան ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ոչ նյութական օբյեկտների ցանկում: