2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում 2 անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ որպես պատիժ է նշանակվել՝ 600 հազար դրամ տուգանք:
Դեպի Մյունխեն չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից:
Վնասազերծումներ և բացահայտումներ. գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:
Հանկարծ նկատեցի, որ երկու ադրբեջանցի գնում են դեպի մեր կացարանը, նետվեցի առաջ, մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց: Ընդամենը երեք մետր հեռավորությունից ես տեսա, թե ինչպես է իմ արձակած կրակահերթից թուրքը պարում օդում… մյուսը, տեսնելով անշնչացած ընկերոջը, փորձեց փախչել, բայց չհասցրեց. նրան էլ գնդակահարեցի: Հետո… ես կռիվ էի տալիս մարտական ընկերոջս կյանքի, սեփական արժանապատվության, դիրքի, հողի… ու էլի շատ բաների համար:
Մայիսի 7-ին, ժամը 20.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունը՝ հիվանդանոցային ահազանգերի հետքերով:
Թոշակառուների մեծ մասը՝ 283 862-ը կանայք են, 179 609-ը՝ տղամարդիկ։
Խարդախությամբ քաղաքացիներից գումարներ կորզած օտարերկրացին հայտնաբերվեց:
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում և բլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Ստորև ներկայայացնոմ ենք այն:
«Արգիշտին վազելով բարձրացել է, այդ ընթացքում թուրքերն ուզել են առաջ գալ, մեր զինվորները կրակով պահել են, ու հետ են քաշվել իրենք: Որ հետ են քաշվել, Արգիշտս վազելով բարձրացել է դիրք…»,- պատմում է հայրը:
Մայիսի 7-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի թիվ 24 տան բակում կայանած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է և բռնկվել, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Ռուբեն Առաքելյանը դեռևս Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Զինվորը վիրավորվել էր Թալիշում մղվող մարտերի ընթացքում։ Նրա մոտ ողնուղեղային վնասվածք է։ Ռուբենի շարժումներն այժմ սահմանափակված են։ Կոկորդի վնասվածքի հետևանքով դժվարանում է նաև խոսել։
Համայնքների ներկայացուցիչներից արդեն երկու դեպք են պատմել, որ իրենց քաղաքներում բնակվող որոշ ադրբեջանցիների էլ են տեղեկացրել հանգանակության մասին, և բավականին գումարներ ստացել նրանցից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների բուժումն արտասահմանում շարունակելու հարցին: Գերմանացի մասնագետները փաստել են, որ որևէ վիրավոր զինծառայողի հետագա բուժման նպատակով արտերկիր տեղափոխման անհրաժեշտություն չկա, և ավելի արդյունավետ կլինի, որ վերականգնողական աշխատանքները շարունակվեն տեղում։
2016 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 09.30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկում ընկած տղամարդ կա։
Այսօր` մայիսի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած տղա երեխա:
«Ունենք լավ պոտենցիալ, և այս մի քանի օրվա պատերազմը ցույց տվեց, որ նաև լավ ջահելություն ունենք, եթե ոչ մեկը չէր, սպասում, հիմա տեսան: Այս օրերին բժշկական ինստիտուտից շատ աղջիկներ էին գալիս ԵԿՄ: Մենք աղջիկներ ունենք, որոնք հենց հիմա ուզում են գնալ՝ որպես դիպուկահար»,- նշեց Մ. Անդրեասյանը:
Մայիսի 8-9-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, մայիսի 10-12-ին շրջանների մեծ մասում, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 10-12-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Առաջնագծում զինծառայողներն ու երկրապահ կամավորականները վստահ վերահսկում են իրավիճակը:
«Շուշին ազատագրելուց բոլորս էլ եղել ենք այնտեղ, շատ գեղեցիկ էր, որ տեսնում էինք՝ ինչպես է վառվում Շուշին, որի երկու կողմերից խփում էին: Շատ գեղեցիկ էր, որ վառվում էր, մեր սրտներն այդ կրակով հովացան, շատ ուրախալի լուր է, Շուշին վերցվեց մայիսի 8-ի գիշերը: Շատ գեղեցիկ մարտեր գնացին: Ամսի 9-ին մեր ինքնաթիռը երկրորդ անգամ խփեցին, Սիսիանում բարեհաջող վայրէջք կատարեցինք վառված ինքնաթիռով, ոչ ոք չէր վնասվել, բացի ինձնից. ողնաշարս վնասվել է, մեկ տարի չքայլեցի»,- պատմեց Մ. Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցնում էր արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանը, սակայն մայիսի 3-ից նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել էին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 6-ին, ժամը 13.15-ին, Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 207 հասցեի մոտ հայտնաբերվել է 1995 թ. ծնված Ժիրայր Հ.-ն:
Մայիսի 7-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ հատվածում` թիվ 65/1 տան բակում, թռչնի բնի մեջ նկարտվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներից բաղկացած օպերատիվ խմբի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում՝ մայիսի 4-ին Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է 1975 թ. ծնված Արմեն Խաչատրյանը:
Մայիսի 6-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Կապան ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Մարգարիտ Կ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 6-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիմնարկություններից մեկի տարածքում հավաքարարները ավտոմատի փամփուշտներ են գտել:
Թախիծ, վիշտ, ցավ, բայց միաժամանակ հպարտության զգացում էր այսօր տիրում թիվ 1 արհեստագործական ուսումնարանում: «Փառք զինվորին» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր Անկախության 25 ամյակին:
Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Երևանի կենտրոնում շուտով հյուրանոցների հիթ-շքերթ է լինելու։ Պուշկինի փողոցով քայլելիս՝ գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում ականատես ես լինում շինարարական եռուզեռի՝ նոր հյուրանոցներ են կառուցվում։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, օֆշորային պանամական սկանդալի մեջ ներքաշված Միհրան Պողոսյանը միայն պաշտոնազրկմամբ չի ազատվի։