Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Հունիսի 26-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի վերջնամասում (Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում` դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Փարիզյան Կազինո» ակումբի մոտակայքում «PRESTIGE» տաքսի ծառայությանը պատկանող «BYD» մակնիշի 33 SP 484 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին (վարորդ՝ Ս. Ա. 1986 թ. ծնված), այնուհետև բախվել արտաքին լուսավորության սյանը, ինչի հետևանքով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացված «BYD» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Պ.-ը (1985 թ. ծնված) մահացել է, իսկ կռունկի ուղևոր Գ. Ա.-ի (1992 թ. ծնված) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «BYD» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 1_640x420 3_640x420

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս