Ասօր առավոտյան Երեւանի Նուբարաշենի զորամասի հրաձգարանի մոտ գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած` 20-ամյա Էդգար Չախլյանը վաղը զորացրվելու էր:
Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Հունիսի 29-ին, ժամը 12.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի գազալցակայանի մոտակայքում մեքենա է այրվում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց և մրցանակները հանձնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալների՝ Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա և 2-3 ավտոբուս, ընդհանուր առմամբ՝ մոտ 345 մարդ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի մասին:
Հունիսի 30-ին հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-4-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Հրաչյա Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի եղբայրն էր։
ՀՀ պաշտպանության փոխնախարարը նշեց, որ ռուսական վարկով սպառազինությունների մատակարարման պայմանագրերը կնքված են, զենքը կհասնի իր ժամանակացույցով, իսկ թե երբ` փոխնախարարը չասաց: «Պետք չի, որ դուք իմանաք, որովհետև, եթե դուք իմանաք, նաև Ադրբեջանը կիմանա»,- ասաց Ա.Նազարյանն ու հեռացավ:
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին` ծաղկե պսակ դնելով «Արաբո» կամավորական ջոկատի անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարի մոտ:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խմբի ավագ հրահանգիչ Դավիթ Դանիելյանին և ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ Մարտին Գաբրիելյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջը Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար։
ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն պալիգոնների մոտ քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ ԱԻՆ Մերձմոսկովյան Ժուկովսկի օդակայանից հունիսի 29-ին կիրականացվի ռուսաստանյան AN148 օդանավի չվերթը դեպի Վլադիկավկազ՝ Վերին Լարսի անցակետում հայտնված մարդկանց տարհանելու նպատակով:
ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի: Երթուղու ընթացքի և ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հունիսի 29-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչներից մեկն իր տանը փորձում է ինքնասպանություն գործել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում է նրա հայաստանյան այցի պատմությունը։
Հանրապետության տարածքը այսօր և վաղը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 29-ին, ժամը 03.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից երիտասարդ տղամարդը փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է անվճար այն կատարել նույնիսկ շահույթ ստանալու համար: Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ֆեդերալ դատավոր Ջորջ Քինգը հաստատել է սույն դատավեճի կարգավորման շուրջ վերջնական համաձայնությունը:
CPSC-ի տվյալներով՝ առնվազն 36 երեխա է տուժել այդ պահարանների ընկնելու հետևանքով, իսկ զոհերի թիվը հասնում է վեցի:
«Բոյի մեջ են մտնում, լավ դուրս են գալիս։ Ապրիլի 3-ին ասում են՝ թուրքերը եկան թե ինչ։ Երեք հոգի՝ լենինականցին, դիլիջանցին և ինքը, նստում են տանկն ու գնում առաջ։ Լավ խփում են՝ կրակոց, այս կողմ, այն կողմ։ Հրամանատարը ետ է կանչում, թե՝ հերի՛ք է, եկե՛ք։ Թեքվում են, որ գան, այդ ժամանակ սնարյադով խփում են։ Երեքն էլ չկան…»,- ասում է Բենիամինի հայրը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատախազի որոշմամբ փոխվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու ստորագրության: